News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը


Սփյուռքի նախարարությունում փոքրիկ կրճատումներ կլինեն: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը։

Հարցին, թե ներդրումների վերաբերյալ վարչապետի հայտարարությունից հետո սփյուռքահայերի ներդրումներին ուղղված  վերջապես կիրականացվեն, պատասխանեց․  «Գալիս են եւ դնում են գումարներ, որովհետեւ բանկերում շահ են ստանում, նրանք հենց նենց չեն դնում: Իսկ ինչ վերաբերվում է Սփյուռքին, ապա իմ վերջին շփումների արդյունքում շատերի մոտ վստահության աճ կա: Մտածում են՝ այստեղ  ներդրումներն ակտիվացնեն»: 

Մեր դիտարկմանը՝ Կարեն Կարապետյանի վստահեցումներից հետո՞ է ներդրումներ անելու աճ նկատվել, Հակոբյանն արձագանքեց․ «Այո, այո, վարչապետի հանձնարարությունները, պահանջները, ծրագիրը, հարցադրումը, կոնկրետությունը»:

Թե  ինչն էր նախկինում խոչընդոտում  ներդրումներ անելուն, ասաց՝ կան հարցադրումներ, որոնք իրենց ավելի սրտամոտ են. «Տեսնում են օրենքների փոփոխություն, կարգերի փոփոխություն, մոտեցումների փոփոխություն: Դա, կարծես, իրենց ավելի ոգեւորում է»։

Տպել
Ամենաշատ