News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հայաստանի զինված ուժերի հետախուզական ստորաբաժանումը կազմավորումը սկսվել է 1991թ. սեպտեմբերից` Հայաստանի անկախությունից հետո: 1992 թ. նոյեմբերի 5-ին կազմավորումն ավարտվել է, եւ հետագայում այդ ամսաթիվը դարձել է Հայաստանի հետախուզական զորքերի օրը: Հատուկ հետախուզական զորքերի բազմաթիվ խնդիրներից է հակառակորդի վերաբերյալ տեղեկություններ հայթայթելը, հակառակորդի կարեւոր օբյեկտները ոչնչացնելը կամ շարքից հանելը հակառակորդի թիկունքում դիմադրություն կազմակերպելիս, օգնություն ցուցաբերելը, հակառակորդի կողմից զանգվածային ոչնչացման զենք օգտագործելու նախանշանները բացահայտելը: Հայաստանի ղեկավարությունը, բարձր հրամանատարությունը եւ հետախույզները բարձր են գնահատում հետախուզական զորքերի պատրաստվածության մակարդակը, որը մշտապես կատարելագործվում է: Ռազմական մասնագետները կարծում են, որ  հետախուզական զորքերը Հայաստանի ԶՈՒ-ի  պատմականորեն ամենակարեւոր բաղադրիչներից են եղել:  Այս զորքերը տարբերվում են  մարտական եւ ֆիզիկական պատրաստվածությամբ, բարձր պրոֆեսիոնալիզմով  եւ հայրենասիրական ոգով, բարդ պայմաններում արագ որոշում կայացնելու ունակությամբ: Տվյալ ստորաբաժանումները համալրվում են տեխնիկական նոր միջոցներով եւ սպառազինության միավորներով: 

Հետախուզական զորքերի օրն ավանդաբար անցկացվում է պարգեւատրման արարողություն: Այսօր շնորհավորում եւ պատվում են երկրի բոլոր հետախույզներին, ինչպես նաեւ հետախուզական զորքերի բոլոր վետերաններին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ