News
Լրահոս
News
Երկուշաբթի
Օգոստոս 19
USD
475.91
EUR
528.16
RUB
7.12
ME-USD
0.15
Տեսնել լրահոսը

Ճապոնական Toyota Motor ընկերությունը ծրագրում է մինչեւ 2020 թվականն էկոլոգիապես մաքուր էլեկտրական մեքենաների զանգվածային արտադրություն սկսել: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:

Դրա համար 2017 թվականին ընկերությունն էլեկտրական մեքենաների արտադրության ծրագրման խումբ կստեղծի: Մեքենաները պետք է մարտկոցի մեկ լիցքավորմամբ մինչեւ 300 կմ տարածություն անցնեն: Դրանք կստեղծվեն Prius եւ Corolla մոդելների հարթակի վրա:

Էլեկտրական Toyota զանգվածային արտադրությունը նվիրված է Տոկիոյում անցկացվելիք 2020 թվականի Օլիմպիական խաղերի մեկնարկին, երբ ամբողջ աշխարհի ուշադրությունը կենտրոնացած կլինի Ճապոնիայի ուղղությամբ: Ընկերության ծրագրերը թելադրված են էլեկտրական մեքենաների պահանջարկի հետեւանքով աճող մրցակցությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ստեղծիր քո երազանքը». հատուկ ռեպորտաժ Չինաստանի BYD-ի գործարանից
Սիան քաղաքի մոտակայքում գտնվող գործարան այս ամռանը ՀՀ-ում Չինաստանի դեսպանատան օժանդակությամբ այցելել են...
Ջեյմս Բոնդի ավտոմեքենան վաճառվել է 6,4 մլն դոլարով
Գնորդը, որի անունը չի հրապարակվում, կարող է երթեւեկել 007 գործակալի ավտոմեքենայով, որը համալրված է «լրտեսական գործառույթներով»։ Այդ մեքենան ստեղծվել էր Բոնդի մասին ֆիլմերը խթանելու համար եւ երբեք չէր հայտնվել էկրանին․․․
Ամերիկուհին Tesla Model 3-ի չիպն իմպլանտավորել է նախաբազուկի մեջ
Դենսբին ինժեներ ծրագրավորող է, այժմ նա կարող է ավտոմեքենան գործի գցել ունիկալ միջոցով...
Նոր Porsche 911-ը պատել են ոսկեջրով (ֆոտո)
911 Speedster-ը դեբյուտել է Heritage Design փաթեթով, որը նվիրված է 50-ական թթ. սպորտքարի հիշատակին...
Bugatti-ն հրապարակել է 8 մլն եվրո արժողությամբ նոր հիպերքարի առաջին թիզերը
GT ստանդարտ մոդիֆիկացիայի միջին շարժիչային կուպեն հագեցած է 4 տուրբիններով 3,5 լիտրանոց V12 շարժիչով, 553 ձիաուժ հզորությամբ եւ 6-աստիճան մեխանիկական փոխանցման տուփով...
Toyota ավտոմեքենաները կփրկեն նրանց կյանքերը, ովքեր ոտնակները շփոթում են
Սարքը շարժիչին թույլ չի տալիս կտրուկ պտույտներ հավաքել եւ գազի ոտնակի վրա կտրուկ սեղմելու դեպքում ավտոմեքենայի ընթացքն արագացնել…
Ֆոտոռեպորտաժներ