Հյուսիս-Հարավ բետոնե մայրուղին դեռ չեն հասցրել ամբողջությամբ կառուցել, իսկ այն արդեն ճաքեր է տվել: Այս մասին նոյեմբերի 7-ին Հայաստանի Ազգային ժողովում 2017 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարել է ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
Մայրուղու Աշտարակ-Արտաշատ հատվածը, որն անցյալ տարեվերջին հանդիսավորությամբ բացվեց, 6 հատվածում արդեն վնասվել է:
Այնտեղ նաեւ զոհեր են եղել, քանի որ մայրուղում մարդիկ մինչեւ 100 կմ/ժ արագություն են զարգացնում եւ, ըստ Մանուկյանի, ոչ մի նախազգուշացում չկա, որ 100-200 մետր այն կողմ վնասված հատված եւ բետոնե պատնեշ կա:




























