Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը տեղյակ չէ, որ Էջմիածնի փողոցներից մեկն անվանակոչվելու է Արամ Ասատրյանի անունով:
«Անկեղծ ես տեղյակ չեմ, ես Արցախից նոր եմ եկել: Վստա՞հ եք, որ նման որոշում կա, ես այդ որոշմանը ոչ մի ձեւով չեմ վերաբերում»,- այսօր՝ նոյեմբերի 7-ին, լրագրողների հետ զրույցում ասաց նախարարը:
Նշենք, որ Էջմիածնի քաղաքապետարանի որոշման՝ քաղաքի Իսակով փողոցի մի հատվածը, որտեղ ապրել է երգիչ, գուսան Արամ Ասատրյանը, այսուհետ կկրի հենց նրա անունը։ Որոշումն ուժի մեջ կմտնի նոյեմբերի 6-ից, քանի որ հենց այդ օրը լրանում է Արամ Ասատրյանի մահվան տասը տարին։











