Հայաստանում ճանապարհաշինական ծրագրերը, այդ թվում «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքը վտանգի տակ չեն, ուղղակի քննարկվում են, որ ճանապարհների շատ հատվածներ կարող են կառուցվել մասնավոր-պետական համագործակցության շրջանակներում: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 7-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը:
Հարցին, թե արդյոք մասնավոր ընկերությունների ներգրավումը կարող է ենթադրել, որ հետագայում այդ ճանապարհը վճարովի է դառնալու, Մարտիրոսյանը պատասխանել է. «Կարող են լինել հատվածներ, որոնք կդառնան վճարովի: Որտեղ, որ հնարավոր է այլընտրանքային ճանապարհ, կարող է այդ հատվածում վճարովի լինել: Հիմնականում, երեւի, լինեն թունելային կամ կամրջային մասերը: Բայց դա դեռ քննարկման ընթացքում է»:
Նախարարի խոսքով՝ «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի Աշտարակ-Թալին-Գյումրի հատվածի կառուցման ավարտը նախատեսվում է մինչեւ 2019 թվականի սկիզբ:











