Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը իր մրցակցից՝ հանրապետական Դոնալդ Թրամփից առաջ է անցել 3 տոկոսային կետով: Այս մասին են վկայում ընտրություններից առաջ Bloomberg գործակալության անցկացրած հարցման տվյալները:
Հարցման տվյալների համաձայն՝ Քլինթոնին պատրաստ է աջակցել ընտրողների 44 տոկոսը, Թրամփի օգտին պատրաստ է իր ձայն տալ քվեարկողների 41 տոկոսը: Լիբերտարիանյան կուսակցության թեկնածու Հերի Ջոնսոնին ստանձնել է սատարել հարցվածների 4 տոկոսը, իսկ Կանաչների կուսակցության ներկայացուցիչ Ջիլ Սթայնը ստացել է հարցվածների ձայների 2 տոկոսը:
Հարցումն անցկացվել է ուրբաթ երեկոյից մինչեւ կիրակի՝ դեռեւս այն բանից առաջ, երբ ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Ջեյմս Քոմին հայտարարել էր, որ հիմքեր չկան ընտություններում ֆավորիտ համարվող Հիլարի Քլինթոնին մեղադրանք առաջադրելու համար:




























