Հայաստանում գազի սակագնի նվազման մասին հայտարարությունները օդից կախված հայտարարություններ են: Այս մասին նոյեմբերի 7-ին՝ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

Նրա խոսքով՝ տեսանելի չեն այն հանգամանքները, որոնց շնորհիվ կսուբսիդավորվի գազի սակագնի նվազումը: «Վստահություն չկա: Վրացական կողմի մասով երաշխիքներ չկան, տեսանելի չէ սպառման ծավալների մեծացումը: Ռուսական կողմը մշտական սուբսիդավորման միջոցներ չի ապահովի: Աստված տա, որ ստացվի: Բայց ոչ մեկը որեւէ երաշխիք տալ չի կարող»,- ընդգծեց Մանուկյանը:

Հիշեցնենք, որ ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը հայտարարել է, որ Հանձնաժողովը հակված է գազի սակագնի նվազմանը: