News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Արագածոտնի մարզի Աղձք գյուղում այսօր՝ նոյեմբերի 8-ին, գյուղացիները դպրոցի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում՝ բողոքելով տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակված անձի դեմ: NEWS.am-ի թղթակիցն հաղորդում է, որ գյուղ է գնացել Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանը եւ փորձում է գյուղացիներին համոզել դադարեցնել բողոքի ակցիան եւ անժամկետ դասադուլը:

«Մենք ուզում ենք մեր հին տնօրենին, պարոն Հարություն Սուքիասյանին: Մարզպետը եկել է, որ մեզ հանդարտեցնի ու ասում է՝ հարցի լուծում կգտնի: Մենք այնքան ժամանակ ենք դասադուլ անելու, կաթվածահար անելու դպրոցի գործունեությունը, մինչեւ նորից մեր հին տնօրենին նշանակեն: Առանց անհիմն պատճառների հանել են տնօրենին, Փարպի գյուղից բերել նշանակել են որպես տնօրենին պաշտոնակատար ոմն մեկին, որը հավաստագիր չունի անգամ»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց Աղձք համայնքի բնակիչներից տիկին Անահիտը:

Գյուղացիներն ասում են՝ սա քաղաքական խաղ է՝ դաշնակցական մարզպետը բերել նշանակել է իր սանիկին՝ Փարպի գյուղի բնակիչ Սոնա Միքայելյանին որպես տնօրենի պաշտոնակատար:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Աղձք համայնքի  դպրոցականները նոյեմբերի 7-ին անժամկետ դասադուլ են հայտարարել՝ այդ կերպ իրենց բողոքն արտահայտելով դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակված անձի դեմ:

Նշենք, որ դասադուլ հայտարարած դպրոցականներին եւ նրանց ծնողներին քիչ առաջ ընդունել է նաեւ գյուղապետ Արթուր Ավետիսյանը՝ հորդորելով չդիմել ծայրահեղ քայլերի:

Տպել
Ամենաշատ