ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 8-ին, կազմել է 479.48 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 1.62 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 529.78 դրամ (աճել է 1.22 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 595.85 դրամ (աճել է 3.40 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.53 դրամ (աճել է 0,04 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. Արծաթ՝ 280.87 դրամ, ոսկի՝ 19,779.03 դրամ, պլատին՝ 15,338.56 դրամ։
Նոյեմբերի 8-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում արտարժույթով գործարք չի կայացել։