News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը


Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր շարունակվել են տեղեկատվության եւ հեռահաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտի զարգացման վերաբերյալ քննարկումները:

Խորհրդակցության ընթացքում ներկայացվել են մի շարք ծրագրեր եւ գաղափարներ՝ մասնավորապես, պետություն-մասնավոր հատված համագործակցության հիման վրա տվյալների մշակման կենտրոնի ստեղծում, էլեկտրոնային հարթակներում գործունեության դաշտի ընդլայնում, մարզերում տեխնոլոգիական կենտրոնների զարգացում (Գյումրու եւ Վանաձորի օրինակով) եւ այլն:

Վարչապետը լսել է ներկայացված առաջարկները եւ հանձնարարել ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին՝ սեղմ ժամկետում քննարկել դրանք շահագրգիռ բոլոր կողմերի հետ, մշակել միջոցառումների ծրագիր: Միեւնույն ժամանակ կառավարության ղեկավարը եւս մեկ անգամ ընդգծել է, որ ակնկալում է ՏՀՏ բնագավառի որակական փոփոխություններին միտված ծրագրեր, որոնք կարճաժամկետ հեռանկարում տեսանելի արդյունք կտան եւ կնպաստեն ոլորտի աշխուժացմանը: «Ինչո՞ւ եմ ես հույս կապում ձեր ոլորտի հետ, որպեսզի մենք թռիչք անենք, որակ փոխենք: Նախ եւ առաջ, հաշվի առնելով զուտ բազիսային հնարավորությունները, երկրորդ՝ ժամանակակից եւ գիտակից կադրերը, երրորդը, չորրորդը նույնպես այդ պնդումների շուրջ են:  Եթե դուք սպասում եք, որ մենք՝ չինովնիկներս, այս ոլորտում հեղափոխություն անենք, մենք՝ չինովնիկներս, ռեվոլյուցիա անող չենք: Բայց որպեսզի կարողանանք աշխատող մարդուն, շահույթի ձգտող մարդուն ոգեւորել, մեր բոլոր սուբսիդիաները պետք է ուղղենք հաջողակին: Ես ուզում եմ ձեզնից ծրագրեր՝ ինչպես անենք, որպեսզի ոլորտը փոխենք», - նշել է Կարեն Կարապետյանը:

Կառավարության ղեկավարն անդրադարձել է ՏՀՏ ոլորտի առաջնահերթ խնդիրներին եւ, մասնավորապես, հատկանշել մասնագետների պահանջարկի հարցի լուծումը: Արձագանքելով հանրակրթական դպրոցներում ինժեներական կրթական համակարգ ներդնելու առաջարկին՝ վարչապետը նշել է, որ երկարաժամկետ կտրվածքով դպրոցից սկսելը ճիշտ է եւ հեռանկարային, բայց այսօր արագ արդյունքի հասնելու համար կարճաժամկետ եւ առարկայական ծրագրեր են անհրաժեշտ: Այս համատեքստում քննարկվել են մասնագիտական կրթական համակարգի բարեփոխումներին եւ իրականացվող ծրագրերի արդյունավետությանը վերաբերող հարցեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բիզնես գաղափարներ պատանիներից․ կայացել է  6-րդ Fastex Meetup-ը (ֆոտո)
Ինտերակտիվ և հետաքրքիր հարցուպատասխանի ընթացքում մասնակիցները բացահայտել են արհեստական բանականության հնարավորությունները, ծանոթացել են Dream Factory-ի մի շարք տեխնիկական լուծումներին...
Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում (ֆոտո)
Լավ մենեջեր ու լավ կառավարող լինելու համար անհրաժեշտ է փորձ․ չես կարող լավ ղեկավար լինել առանց որոշակի աշխատանքային փորձի...
Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում (ֆոտո)
Նորագույն NGN ցանցի շնորհիվ, որը կառուցվում է Հայաստանի ողջ տարածքում, Team-ը կկարողանա տրամադրել գերարագ ինտերնետ Թումո ուսանողների կրթական գործընթացն անխափան իրականացնելու համար...
ԲՏԱ փոխնախարարը Սաուդիան Արաբիայում միջազգային գործընկերների հետ քննարկել է երկկողմ համագործակցության հեռանկարները
Այցի շրջանակներում Գևորգ Մանթաշյանը հանդիպում է ունեցել Սաուդյան Արաբիայի Թագավորության Մեդիայի նախարար Սալման բին Յուսեֆ Ալ Դոսարիի…
Չինացի գիտնականները լազերային շարժիչով գերարագընթաց սուզանավ են մշակում
Շարժվելիս սուզանավի մակերեսը ծածկվում է...
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ղեկավարն առաջարկում է սահմանափակել TikTok-ը Հայաստանում
Տեխնոլոգիական հեղափոխությունը հանգեցրել է պետության կողմից բովանդակության նկատմամբ վերահսկողության կորստի...
Ամենաշատ