News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Ավանի ֆուտբոլի ակադեմիայի տեխնիկական կենտրոնում, այսօր՝ նոյեմբերի 9-ին, Հայաստանի ազգային հավաքականի ավագ եւ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նշանակվեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան:

Մխիթարյանը օժանդակելու է ՅՈՒՆԻՍԵՖ-ին՝ երեխաների կրթություն ստանալու իրավունքն առաջ մղելու գործում, բարձրաձայնելու է Հայաստանի առավել կարիքավոր երեխաների իրավունքների մասին: Այս նշանակումը ՅՈՒՆԻՍԵՖ-ի 70-ամյակի առթիվ է, որը նշվում է այս տարվա դեկտեմբերին:

Մխիթարյանն իր խոսքում ասաց. «Վստահ եմ, որ ՅՈւՆԻՍԵՖ-ի հետ կարող ենք երեխաների կողքին լինել: ՅՈՒՆԻՍԵՖ-ն այն եզակի կազմակերպություններից է, որը նման կերպ երեխաների կողքին է: ՅՈւՆԻՍԵՖ-ի հետ իմ համագործակցության հիմնական շեշտը լինելու է կրթության ոլորտը: Ակտիվ քայլեր ենք ձեռնարկելու, որ յուրաքանչյուր երեխայի համար լավ հնարավորություններ ստեղծվեն»:

Այնուհետեւ Մխիթարյանին հանձնվեց ՅՈւՆԻՍԵՖ-ի գրությամբ խաղաշապիկ: Յունիսեֆի բարի կամքի դեսպան է հանրահայտ ֆուտբոլիստ Լեոնել Մեսսին, երգչուհի Շակիրան, ժամանակին Օդրի Հեփբերնը:

ՅՈւՆԻՍԵՖ-ի հայաստանյան ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը ասաց, որ առաջիկայում այլ հայ ֆուտբլիստների չեն նշանակի բարի կամքի դեսպան:

Լուսանկարներն՝ Արսեն Սարգսյանի\NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն» Լիլիթ Մակունցի հետ
Այս և այլ հարցերի պատասխանը տվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» Էդուարդ Շարմազանովի հետ
Ո՞ւմ է նա համարում բոլոր ժամանակների լավագույն քաղաքական գործիչ...
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն»՝ Դավիթ Սանասարյանի հետ
Եղե՞լ է այնպես, որ նրա սերը մերժեն, պե՞տք է արդյոք հայերը հպարտանան Քիմ Քարդաշյանով, ի՞նչ խորհուրդ կտար ինքն իրեն 18 տարեկանում...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն»՝ Նաիրա Զոհրաբյանի հետ
NEWS.am-ը վերսկսում է «59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» հաղորդաշարը...
Լեգենդար Բատիստուտան՝ հայկական Վարդավառի եւ կովեր պահելու մասին (Ֆոտո)
Բատիստուտան պատմել է, որ այլեւս ֆուտբոլով չի զբաղվում․․․
Լեգենդների հանդիպմանը կնախորդեն մի շարք միջոցառումներ, այդ թվում համերգներ, վարպետության դասեր
Հիշեցնենք, որ բացի Լեգենդների խաղից, հուլիսի 6-8-ին առաջին անգամ Երեւանի պատմության մեջ կստեղծվի ֆան-գոտի, որը «Ազատության հրապարակում կընդունի բոլոր երկրպագուներին...
Ամենաշատ