News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Պաշտպանության ոլորտում աշխատող լեհական ընկերությունների հետաքրքրությունը հայկական տաների արդիականացման մեջ չէր զիջում ռուսական կողմի հետաքրքրությանը: Այս մասին նոյեմբների 9-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ, ասել է Հայաստանում Լեհաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Եժի Մարեկ Նովակովսկին:

Դեսպանը հիշեցրել է, որ ՊՆ-ն եւ ՀՀ Կառավարությունը որոշել են, որ Հայաստանին պատկանող տանկերը արդիականացնելու է ռուսական կողմը: «Իհարկե, մենք դա ցավով, բայց ըմբռնումով ենք ընդունել: Սակայն պետք է նշեմ, որ պաշտպանության ոլորտում աշխատող լեհական ընկերությունների հետաքրքրությունը հայկական տաների արդիականացման մեջ չէր զիջում ռուսական կողմի հետաքրքրությանը»,- ասաց Նովակովսկին:

Հայաստանն ու Ռուսաստանը սկսել են ՀՀ ԶՈՒ Տ-72 հիմնական մարտական տանկերի արդիականացման մեծամասշտաբ ծրագիր: Տանկերը արդիականացվելու են մինչեւ Տ-72Բ4 մակարդակի: Նախքան Ռուսաստանի յետ պայմանագիր կնքելը Հայաստանը պլանավորում էր դա իրականացնել լեհական «Bumar Łabędy» ընկերության հետ համատեղ PT-72U ծրագրով:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ