News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Դոնալդ Թրամփը՝ ԱՄՆ-ի 45-րդ նախագահ: Նոյեմբերի 8-ին կայացած ընտրություններում Հանրապետական կուսակցության թեկնածուին հաջողվեց առաջ անցնել դեմոկրատ թեկնածու, նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնից: Վերջինն արդեն զանգահարել է մրցակցին եւ ընդունել պարտությունը: Թրամփը Սպիտակ տան ղեկավարի պաշտոնը կստանձնի 2017 թվականի հունվարի 20-ին:

Թրամփն արդեն շնորհավորանքներ է ստանում ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտերկրից: Օտարերկրյա ղեկավարներից ոչ բոլորն են, սակայն, ոգեւորված Թրամփի ընտրվելու փաստից: Գերմանիայի արտգործնախարարը, մասնավորապես, հայտարարել է, որ ԱՄՆ նոր նախագահի պաշտոնավարման տարիներին այդ երկրի արտաքին քաղաքական կուրսն անկանխատեսելի կլինի, Վաշինգտոնն ավելի հակված կլինի միայնակ որոշումներ կայացնել: Ֆրանսիայի նախագահի կարծիքով էլ՝ ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքը սկիզբ է դնում անորոշությունների շրջանի, ինչի մասին հարկավոր է պարզ եւ հստակ հայտարարել: Իսկ Ռուսաստանի նախագահը, շնորհավորելով նորընտիր պաշտոնակցին, հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է ամեն ինչ անել՝ Վաշինգտոնի հետ հարաբերությունները զարգացման կայուն ուղի վերադարձնելու համար:

Մինչ այդ, ամերիկյան մի շարք քաղաքներում Դոնալդ Թրամփի հակառակորդները ցույցեր են կազմակերպել՝ հայտարարելով, որ նրան իրենց նախագահը չեն համարում: Արձագանքել են նաեւ սոցցանցերի օգտատերերը: Twitter-ում նոր հիթ է դարձել #ՆաԻմՆախագահըՉէ (#HesNotMyPresident) հեշթեգը:

Հովիկ Աբրահամյանը, Գագիկ Խաչատրյանն ու Գեւորգ Կոստանյանն այլեւս չեն պայքարի կոռուպցիայի դեմ: Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի անհատական կազմը փոփոխվել է: Նախկին պաշտոնյաներին խորհրդում կփոխարինեն վարչապետ Կարեն Կարապետյանը, ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ու գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

Թունավորում՝ մահվան ելքով: Եղվարդից այսօր շմոլ գազից թունավորմամբ Երեւան տեղափոխված 21-ամյա Անի Թադեւոսյանը հիվանդանոցում մահացել է: Աղջկա հետ հոսպիտալացված հայրը՝ 59-ամյա Արամ Թադեւոսյանը, ամբուլատոր բուժօգնություն է ստացել եւ իր ցանկությամբ դուրս գրվել հիվանդանոցից:

Կորած ձկնորսներից մեկի՝ Արեւշատ Առաքելյանի դին գտել են: 10 օր առաջ Սեւանում կորել էին Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի երկու բնակիչներ՝ 25-ամյա Ամուր Կյուրեղյանը եւ 24-ամյա Արեւշատ Առաքելյանը: Կյուրեղյանի մարմինը շարունակում են որոնել: Մինչ այդ փրկարարները Սեւանա լճում հայտնաբերել էին մոտորանավակը, որով նորատուսցի երիտասարդները ձկնորսության էին դուրս եկել:

Ադրբեջանում 2014 թվականին օգոստոսին գերության մեջ մահացած Կարեն Պետրոսյանի գործով իրավապաշտպանների եւ փաստաբանների խումբը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Արտակ Զեյնալյանի խոսքով՝ վիճարկում են կյանքի իրավունքի խախտման իրավաչափությունը։ Հայկական կողմի պնդմամբ, Կարեն Պետրոսյանին Ադրբեջանում դաժանաբար սպանել են, իսկ Բաքուն վստահեցնում է, որ նա, իբր, մահացել է սրտի անբավարարության հետեւանքով։ ԱԱԾ-ում 2 տարի տեւած նախաքննությունից հետո որեւէ պաշտոնական տեղեկատվություն չի տրամադրվում, թե վերջապես ինչ հանգամանքներում եւ ինչպես է մահացել Տավուշի մարզի Չինարի գյուղի երիտասարդ բնակիչը։

Հայաստանի ազգային հավաքականի ավագ, անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան: Մխիթարյանը ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամին օժանդակելու է երեխաների կրթություն ստանալու իրավունքն առաջ մղելու գործում, բարձրաձայնելու է Հայաստանի առավել կարիքավոր երեխաների իրավունքների մասին: Նշանակումը նվիրված է ՅՈՒՆԻՍԵՖ-ի 70-ամյակին:

Նոյեմբերի 9-ին դոլարի վերելքը կանգ է առել: Արդյունքում դոլարի փոխարժեքը կազմել է 478 դրամ, եվրոյինը՝ 528, ռուբլունը՝ 7 դրամ 50 լումա, ֆունտինը՝ 592 դրամ։

Նոյեմբերի 10-ին հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 1-2 աստիճանով: Երեւանում նույնպես վաղը տեղումներ չեն սպասվում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ