News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը

Երեւանի «Արմենիա» բժշկական կենտրոնում այսօր՝ նոյեմբերի 9-ին երեկոյան մահացել է  «Ազատամարտիկների դաշինքի» խորհրդի անդամ, գնդապետ Սամվել Հովսեփյանը՝ Ադմիրալ Սամոն: NEWS.am-ին այդ մասին հայտնեց ազատամարտիկ Ռազմիկ Պետրոսյանը: 

Նրա խոսքով, Սամվել Հովսեփյանի թոքերի վրա ուռուցքներ էին գոյացել, նա Գերմանիայում վիրահատության էր ենթարկվել: Օգոստոսին «ազատամարտիկների դաշինքը» Սամվել Հովսեփյանի կյանքը փրկելու համար օգնության խնդրանքով դիմել էր մի քանի մեծահարուստների։

58-ամյա Հովսեփյանի առողջական վիճակը նախօրեին վատացել էր եւ տեղափոխվել հիվանդանոց:

Տպել
Ամենաշատ