News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ամենաարագ թռչող կենդանին ոչ թե թռչուն է, այլ կաթնասուն:  Նման եզրակացության են եկել Մաքս Պլանկի գերմանական միության ինստիտուտի միջատաբանները, հայտնում է  Gazeta-ն:

Ավելի վաղ համարվում էր, որ հորիզոնական թռիչքի ժամանակ արագության ռեկորդը պատկանում է թռչուններին, կոնկրետ՝ սեւ ջրածիծառին, որի թռիչքի արագությունը կազմում է 110 կմ/ժ: Այդ  ռեկորդը սահմանվել էր դեռ 1950-ական թթ.: Գերմանացի գիտնականներն իրենց ամերիկացի գործընկերների հետ պարզել են, որ հիանալի աեորոդինամիկան եւ ավելի երկար թեւերը ծալքաշուրթավոր բրազիլական չղջիկներին թույլ է տալիս հորիզոնական թռիչքի ժամանակ զարգացնել 160 կմ/ժ արագություն:

Միջատաբանները չղջիկներին ռադիոհաղորդիչներ են ամրացրել, որի ադանշանները որսացել են հատուկ դրոնով:

«Սկզբում մենք չէինք կարողանում հավատալ: Երբեմն 11-12 կգ քաշով էգ առանձնյակի թռիչքի արագությունը հասնում է 160 կմ/ժ-ի»,- ասել է հետազոտության հեղինակ Քամրան Շաֆին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ