«Նաիրիտ» գործարանի վերագործարկումը պահանջող նախկին եւ ներկայիս մի քանի տասնյակ աշխատակիցներ քիչ առաջ մի քանի րոպեով փակեցին Ամիրյան փողոցի եւ Տիգրան Մեծի պողոտայի երթեւեկությունը։

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ Հանրապետության հրապարակով երթ անող նաիրիտցիները մի քանի րոպեով կանգնում են հատվող բոլոր փողոցների երթեւեկելի մասերում եւ պահանջում գործարանի վերագործարկումը։

Այս պահին Տիգրան Մեծի պողոտայի մոտ կանգնած են մեծ թվով ոստիկաններ, որոնք թույլ չեն տալիս, որ ճանապարհը փակած նաիրիտցիներին միանան գերակա շահ ճանաչված տների բնակիչները։ Մեր թղթակցի փոխանցմամբ, ճանապարհը փակած ցուցարարների եւ ոստիկանների միջեւ բախում է տեղի ունեցել, երբ ոստիկանները փորձում էին ուժով հեռացնել ցուցարարներին։ Րոպեներ անց ոստիկաններին հաջողվեց բացել ճանապարհը եւ ցուցարարներին հեռացնել երթեւեկելի մասից։

Նաիրիտցիները վերադարձան Կառավարության շենքի մոտ։