News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Վալերի Պերմյակովի գործով Վերաքննիչ դատարանում դատական նիստը սկսվեց գործընթացին փաստաբան Էդուարդ Աղաջանյանի մասնակցության իրավասության հարցի եկարատեւ քննարկումով:

Պարզվում է, որ երեք օր առաջ ամբաստանյալ Վալերի Պերմյակովը դիմում է ներկայացրել այն մասին, որ առաջին ատյանի դատարանի վճռի ոչ մի կետով բողոք չունի: Ըստ դիմումի՝ Պերմյակովը դատարան չի ներկայացել սեփական ցանկությամբ:

Վալերի Պերմյակովի՝ բողոքարկելուց հրաժարվելը, ըստ փաստաբան Էդուարդ Աղաջանյանի, կասկածի տակ է դնում իր լիազորությունները: Իր պաշտպանյալից անձամբ ցանկությունները պարզել նա չի կարողացել, այդ պատճառով դատարանին է խնդրել անել դա: Առավել եւս, որ հանրային պաշտպանի կարգավիճակում ինքը իրավասու էր Պերմյակովին պաշտպանել միայն առաջին ատյանի դատարանում: Փաստաբանի կարծիքով, եթե Պերմյակովը հրաժարվել է բողոքել, հնարավոր է, որ նա չի ուզում, որ ինքը ներկայացնի ամբաստանյալի շահերը: Ավելին՝ փաստաբանը կասկածի տակ է դրել պաշտպանյալի դիմումի իսկությունը եւ կարծում է, որ անհրաժեշտ է Պերմյակովին դատարան բերել եւ տեղում պարզել, թե ինչ է ուզում:

Դատարանը փաստաբանի դիրքորոշման հետ չհամաձայնեց: Դատավորը հիշեցրեց, որ մեղադրյալը չի ուզում ներկա լինել եւ համապատասխան դիմում է ներկայացրել: Դատավորի դիրքորոշման հետ համաձայնեց դատախազը:

Տուժողի ներկայացուցիչների կարծիքները տարբեր էին: Փաստաբան Լուսինե Սահակյանի խոսքով՝ առկա են տարաձայնություններն այն հարցում, որ ամբաստանյալը հրաժավել է բողոքել, բայց բողոքն ամեն դեպքում ներկայացվել է: Թեպետ Պերմյակովի վարքը սպասելի էր, այդուհանդերձ անհրաժեշտ է պարզել ինչպես նրա դիրքորոշումը, այնպես էլ այն, թե դիմումն արդյոք ինքնակամ է գրվել: Տեղից ռեպլիկի համար փաստաբան Միհրան Պողոսյանի նկատողություն արվեց: Իրավապաշտպան Արթուր Սաքունցի խոսքով՝ Պերմյակովի բացակայության պարագայում անհնար է հասկանալ իրավիճակը:

Փաստաբանները նշեցին, որ Պերմյակովը պաշտպանության իրավունք ունի, քանի որ բազայում նրա վրա կարող են ճնշում գործադրել:

Դատավորի հարցին, թե փաստաբանն արդյոք խնդիրներ ունեցել է պաշտպանյալի հետ առանձին հանդիպումների ժամանակ, փաստաբանն ասաց, որ հանդիպել է նրան դատական նիստերի ժամանակ, դրանից բացի, անհրաժեշտություն չի եղել:

Քննարկումների արդյունքում դատարանը վճռեց հետաձգել նիստը, փորձել ապահովել ամբաստանյալի ներկայությունը եւ փաստաբանին հանձնարարեց հանդիպել պաշտպանյալի հետ եւ պարզել նրա դիրքորոշոմը: Եթե փաստաբանի եւ պաշտպանյալի հանդիպումների հետ կապված խնդիրներ առաջանան, դատարանը պարաստ է միջնորդել դրա կազմակերպման համար:

Դատական նիստը կկայանա նոյեմբերի 18-ին՝ ժամը 12-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից յոթ տարի է անցել
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից անցել է յոթ տարի...
Վալերի Պերմյակովը ցմահ ազատազրկվեց, բայց հանցագործության իրական շարժառիթը այդպես էլ չբացահայտվեց. հայտարարություն
Դատական նիստերն էլ անցկացվեցին ոչ թե Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, այլ՝ արտագնա՝ ռուսական ռազմաբազայի…
Ավետիսյանների ընտանիքի սպանությունից չորս տարի է անցել
Միաժամանակ, շատ իրավապահների մոտ կասկածներ են մնում, թե արդյոք հանցագործությունը ամբողջովին բացահայտված է․․․
Ավետիսյանների ընտանիքի անդամների դաժան սպանության գործով ՍԴ-ի որոշումը հետաձգվեց
Տուժող կողմի ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը դատարանի այդ դիրքորոշումը բողոքարկել է վերադաս դատական ատյաններ...
Ավետիսյանների սպանության գործի կապակցությամբ դիմում է ներկայացվել Սահմանադրական դատարան
Այն վերաբերում է Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով փաստաբանների ներկայացրած քաղաքացիական հայցի կապակցությամբ օրենսդրական դրույթին․․․
Պերմյակովին ՌԴ-ին հանձնելու մասին հայտարարությունը անգրագիտություն է. Փաստաբան
Իրավաբանության, միջպետական համաձայնագրերի, միջազգային նորմերի հետ աղերս չունի...
Ամենաշատ