Խաղողի դիմաց գյուղացիներին պարտք մնացած գինու գործարանները շուտով նրանց կվճարեն: Այս մասին այսօր՝նոյեմբերի 10-ին, կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց գյուղատնտեսության նախարար Իդնատի Առաքելյանը: Նա ակնկալում է, որ գյուղացիներին ունեցած պարտքերը մինչ տարեվերջ կմարվեն:

Նոր տարին նոր բնակարանում՝ սկսած 6% տարեկան տոկոսադրույքով վարկի միջոցով

«Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրի շրջանակներում վարկերը մինչև ս.թ. դեկտեմբերի 30-ը տրամադրվում են սկսած 6% տարեկան տոկոսադրույքով

Նախօրեին նա հանդիպել է Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղի բնակիչներին, որոնց խնդիրն արդեն գրեթե լուծված է: Պարտք մնացած գործարանները կվճարեն կոնյակի սպիրտի վաճառքից ստացած միջոցներով: Գնորդն արդեն հայտնվել է եւ վճարել, մնում է տեղափոխման հարցը: «Առաջինը պարտքը կմարի «Վեդի ալկոն»-ն, այնուհետեւ՝  Քաղցրաշենում գտնվող «Վինար» գործարանը: Այդպես աստիճանաբար բոլոր պարտքերը կմարենք»,- նշեց նախարարը: