News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ISTC Ինովացիոն լուծումների եւ տեխնոլոգիաների կենտրոնը  ուղղված է լինելու Հայաստանում նորագույն տեխնոլոգիական լուծումների ներդրմանը: Այս մասին ասել է ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլլսը ՀՀ կառավարության, IBM-ի, USAID Armenia-ի եւ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի համատեղ ուժերով հիմնված կենտրոնի բացման պաշտոնական արարողության ժամանակ։

«ISTC-ի նպատակներն են զարգացնել եւ կայունացնել ՀՀ բարձրագույն կրթական հաստատություններում ՏՀՏ կրթությունը, խթանել հետազոտական աշխատանքներն ու աջակցել ՏՀՏ  ոլորտի ընկերությունների նորարարական մտքերի զարգացմանը՝ ստեղծելով նպաստավոր միջավայր կայուն բիզնեսի ձեւավորման համար՝ համապատասխան ռեսուրսների, տեխնոլոգիաների եւ գիտելիքի տրամադրման միջոցով: Ավելի քան 10 տարի USAID Armenia-ն աջակցում է ՏՏ ոլորտի զարգացմանը՝ նպաստելով վերջինիս  կայունացմանը։ Ինովացիոն լուծումների եւ տեխնոլոգիաների կենտրոնի ստեղծումը կարեւորագույն ձեռքբերում է՝ ուղղված ՀՀ-ում ՏՏ ոլորտի զարգացմանը››,-ասաց Ռիչարդ Միլլսը:

ISTC-ին ուսանողներին եւ դասախոսական կազմին տրամադրում է նորագույն ծրագրային եւ տեխնիկական ապահովում, ինչպես նաեւ կրթական նյութեր հետազոտական աշխատանքների եւ դասընթացների իրականացման համար։ Մինչ այժմ ավելի քան 100 դասախոս եւ 1500 ուսանող ՀՀ 9 բուհերից անցել են հատուկ վերապատրաստման դասընթացներ՝ իրենց կրթական ծրագրերի բարելավման համար։ Նոր մագիստրոսական ծրագրեր են մշակվել գերժամանակակից ուղղություններով, որոնք կգործեն ՀՀ տարբեր բուհերում մյուս ուսումնական տարվա ընթացքում։

«Ես հպարտ եմ, որ այս յուրահատուկ համագործակցությունը նպատակաուղղված է հայ երիտասարդների կրթությանը: Մասնավոր հատվածի եւ համալսարանների միջեւ համագործակցությունը ստեղծում է տնտեսական հնարավորություններ Հայաստանի երիտասարդների համար: Կենտրոնը նաեւ խթանում է հայկական ու ամերիկյան բարձրագույն կրթական հաստատությունների միջեւ համագործակցությունը, որն ինձ հիացնում է․ Սթենֆորդի, Դյուկի եւ Ֆորդհամի համալսարանները դրա վառ օրինակն են», հավելեց դեսպանը (ֆոտոռեպորտաժ):

Պաշտոնական բացմանը հայտարարվեց ISTC hամատեղ hետազոտական դրամաշնորհային ծրագրի մասին՝ ուղղված Հայաստանի կրթական եւ գիտահետազոտական համակարգերի զարգացմանը: Ծրագրի շրջանակում տրամադրվելու է IBM ամպային ենթակառուցվածքներից օգտվելու հնարավորություն, առեւտրայնացման ռազմավարության մշակման աջակցություն եւ ֆինանսական աջակցություն: Հայտարարվեց նաեւ ԱՄՆ համալսարանների հետ համագործակցությանը միտված նոր ծրագրի մասին, ինչի շնորհիվ Հայաստանից հետազոտական խմբեր հնարավորություն կունենան IBM-ի հետ համագործակցող ԱՄՆ բուհերում մի քանի շաբաթյա փորձի փոխանամկան այցելություններ կատարել:

ISTC-ի պաշտոնական բացման շրջանակում մեկնարկեց «Smarter Armenia ՛16 հեքեթոնը»  հեքեթոնը, որի նպատակն է գեներացնել նոր մտքեր եւ նպաստել նորարական լուծումների ստեղծմանը առողջապահության, հեռահաղորդակցության եւ ֆինանսական ոլորտներում, որոնք ուղղված կլինեն Հայաստանն ավելի խելացի դարձնելուն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
«Ֆասթ Շիֆթ» ընկերությունն ամփոփել է 2023 թվականի արդյունքները
Էլեկտրոնային դրամապանակի օգտատերերի քանակն աճել է շուրջ 67 տոկոսով, գործարքների քանակը և շրջանառությունը կրկնապատկվել են: Եվ սա դեռ սկիզբն է...
ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը (ֆոտո)
ftNFT ֆիջիթալ սփեյսում կազմակերպվող հանդիպումները շարունակական են՝ ոլորտի արդի խնդիրներին անդրադառնալու և լուծումներ գտնելու միտումով...
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Ամենաշատ