News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 17
Տեսնել լրահոսը


Աբովյան քաղաքի «Օլե» գիշերային ակումբի մոտակայքում հոկտեմբերի 30-ին 31-ամյա Մամիկոն Գրիգորյանին դանակահարելու մեջ կասկածվող 24-ամյա Հակոբ Արշակյանը նախկինում 3 անգամ դատապարտված է եղել։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ոստիկանության մամուլի ծառայությունից:

Հակոբ Արշակյանը նախկինում դատապարտվել է ծեծի, խուլիգանության եւ մարմնական վնասվածք հասցնելու համար։ Իսկ հոկտեմբերի 31-ին հետախուզվող երիտասարդը Աբովյանում դանակահարել է «Օլե» ակումբի տնօրենին, որը գանգի ձախ քունքային շրջանի դանակարման ախտորոշմամբ տեղափոխվել է Աբովյան բժշկական կենտրոն։ Այդ մասին բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի  բաժին ահազանգ է ստացվել։

Ավելի ուշ տուժածին տեղափոխել են Երեւանի «Սբ․ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն՝ ելնելով այն հանգամանքից, որ նրա կյանքին վտանգ է սպառնում եւ  անհնրաժեշտ  է խիստ մասնագիտական բժշկական միջամտություն։

Պարզվել է, որ վիճաբանությունը տեղի է ունեցել Հակոբ Արշակյանի՝ ակումբում հաշիվը փակելու շուրջ, որից հետո Արշակյանը դիմել է փախուստի։ Մի քանի րոպե անց ակումբի տնօրենը հայտնաբերվել է բակում՝ դանակը գլխի մեջ խրված։

Հակոբ Արշակյանի դեմ հարուցվել է քրեական գործ։

Դեպքի առթիվ քննությունը շարունակվում է։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ նոյեմբերի 8-ին Մամիկոն Գրիգորյանը Երեւանի «Սբ Գրիգոր Լուսավորիչ»  հիվանդանոցում, գիտակցության չգալով,  մահացել էր։

Մանրամասները՝ տեսանյութում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կիսակառույց շինության բացօթյա տարածքում տղամարդու դի է հայտնաբերվել
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի…
Իրանում ջրհեղեղների հետևանքով 7 մարդ է զոհվել, երկուսն՝ անհետ կորել
Չնայած ընթացող ջրահեռացման աշխատանքներին, հետագա հեղեղումների վտանգը մնում է բարձր...
Թմրամիջոցների ապօրինի իրացման և ստացված՝ շուրջ 2 մլրդ դրամը գերազանցող փողերի լվացման գործը դատախազն ուղարկել է դատարան
Դատախազը հանցավոր կազմակերպության ղեկավար Ա.Մ.-ի նկատմամբ հարուցել է...
Վահագն Չախալյանը և ևս 4 անձ ձերբակալվել են խմբային խուլիգանության կասկածանքով
Ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ 2024 թ. մայիսի 16-ին ՀՀ Կառավարության շենքի մոտ մի խումբ անձանց իրականացրած բողոքի ակցիայի…
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 88 դեպք. գրանցվել է 10 վտովթար, վիրավորվել է 16 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի...
Ոստիկանությունը ձերբակալված տղամարդուն մեղադրել է Ֆիցոյի դիտավորյալ սպանության փորձի մեջ
Ոստիկանությունը մեղադրել է 71-ամյա տղամարդուն...
Ամենաշատ