News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Ադրբեջանական կողմի հերթական սադրիչ գործողությունները: Անցած գիշերվա ընթացքում եւ այսօր վաղ առավոտից շփման գծի որոշ հատվածներում ադրբեջանական զինուժն ակտիվորեն խախտել է հրադադարի ռեժիմը: Հակառակորդն արկակոծել է առաջնագծի հյուսիս-արեւելյան եւ հյուսիսային՝ Թալիշի ուղղությամբ տեղակայված պաշտպանության բանակի մարտական դիրքերը: Այդ ընթացքում հայկական ուժերի ուղղությամբ 37 արկ է արձակվել, նաեւ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ կիրառվել, այդ թվում՝ «Սեւ նետ» եւ «ԻՍՏԻԳԼԱԼ»: Արցախի պաշտպանության բանակը պատասխան գործողություններ է ձեռնարկել: Հիմա առաջնագծում իրավիճակը համեմատաբար հանգիստ է:

Կառավարությունում այսօր էլ վարչապետի հետ խորհրդակցության էին հավաքվել գյուղմթերքի արտադրությամբ եւ վերամշակմամբ զբաղվող ձեռնարկությունների ներկայացուցիչները: Կարեն Կարապետյանը դժգոհ է սննդի որակից: Գերատեսչության ղեկավար է փոխվել, եւ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության նոր պետից պահանջվել է խիստ վերահսկողություն իրականացնել: 

Ոչ ոք արտոնյալ պայմաններ չի ունենալու, բայց պետությունը հնարավոր ամեն ինչ անելու է՝ խնդիրների լուծմանն աջակցելու համար: Պարզապես պետք է հասկանալ, թե ինչն է խանգարում ոլորտի ներկայացուցիչներին: Ինչ վերաբերում է ոլորտի սուբսիդավորման նպատակահարմարությանը. Կարեն Կարապետյանը տեղեկացրել է, որ հիմնադրամ է ստեղծվելու, որի հիմնական նպատակը բիզնեսին աջակցելն է լինելու, «բայց՝ որպեսզի բիզնեսը փող աշխատի»: Կառավարության ղեկավարը նաեւ ընդգծել է կոնկրետ բիզնես ծրագրեր ներկայացնելու անհրաժեշտությունը:

24 տարեկանում հասցրել է 3 անգամ դատապարտվել: Պարզվել է Աբովյան քաղաքի «Օլե» գիշերային ակումբի մոտակայքում 31-ամյա Մամիկոն Գրիգորյանին դանակահարած անձի ինքնությունը: Հանցագործության մեջ կասկածում են 24-ամյա Հակոբ Արշակյանին, որը նախկինում դատապարտվել է ծեծի, խուլիգանության եւ մարմնական վնասվածք հասցնելու համար։ Նրան որոնում են: Վեճը ծագել է Արշակյանի՝ ակումբում հաշիվը փակելու շուրջ, որից հետո փախուստի է դիմել։ Մի քանի րոպե անց ակումբի տնօրենը հայտնաբերվել է բակում՝ դանակը գլխի մեջ խրված։ Մամիկոնյանը բարդ վիրահատության էր ենթարկվել, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել:

Հալեպում գտել են 2 հայ զինծառայողների մարմինները, որոնք զոհվել էին մի քանի ամիս առաջ, երբ ահաբեկիչները գրավել էին Հալեպի հարավ-արեւելյան թաղամասերը: Զոհվածները Հարութ Գաղգեչյանն ու Ժանո Սեմիրջյանն են: Նրանց ճակատագրի մասին երկար ժամանակ ոչինչ հայտի չէ: Սիրիայի բանակի կողմից ահաբեկիչների գրաված տարածքներն ազատագրելուց հետո զոհված սիրիահայերի մարմինները գտել են դպրոցներից մեկի շենքում:

Թախծի երգիչը հեռացել է կյանքից: Աշխարհահռչակ երգիչ, բանաստեղծ, կոմպոզիտոր Լեոնարդ Քոհենն 82 տարեկան էր: Քոհենը ծնվել է 1934 թվականին, կանադական Քվեբեկ նահանգում: 1966-ին տեղափոխվել է Միացյալ Նահանգներ, որտեղ էլ սկսվել է նրա երաժշտական կարիերան: Լեոնարդ Քոհենին համաշխարհային հռչակ են բերել հատկապես Hallelujah եւ Suzanne հիթերը: Երաժշտի մահվան մասին մանրամասներ չեն հաղորդվում. հարազատները խնդրել են գոնե սուգի ընթացքում հարգել իրենց անձնական կյանքը:

Նոյեմբերի 11-ին դոլարն ու եվրոն զիջել են դիրքերը: Արդյունքում դոլարի փոխարժեքը կազմել է 477 դրամ, եվրոյինը՝ 518, ռուբլունը՝ 7 դրամ 29 լումա, ֆունտինը՝ 604 դրամ։

Նոյեմբերի 12-ին հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանն էականորեն չի փոխվի: Երեւանում նույնպես վաղը տեղումներ չեն սպասվում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ