News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Այս տարի մահացած բրիտանացի հանրահայտ երգիչ Դեւիդ Բոուիին պատկանող արվեստի ստեղծագործություններից բաղկացած ավելի քան 200 լոտ նոյեմբերի 11-ին վաճառվել է Sotheby's–ի աճուրդում։ Այսպիսով սակարկությունների երկու օրերի արդյունքում ստացված միջոցների ընդհանուր գումարը կազմել է 41․1 մլն դոլար, հայտնել են աճուրդային տանը, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Ուշագրավ է, որ երկրորդ օրվա սակարկությունները տևել են ավելի քան 10 ժամ։ Ընդհանուր առմամբ վաճառվել է ավելի քան 350 արվեստի գործ։ Համացանցում աճուրդի նկատմամբ հետաքրքրություն է դրսևորել 26․5 հազար մարդ, իսկ բուն աճուրդին մասնակցել է 1․7 հազար պոտենցիալ գնորդ։

Sotheby's-ի եվրոպական բաժնի ղեկավար Օլիվեր Բարքերի խոսքով իրենց համար «մեծագույն պատիվ է մարդկանց առաջարկել նորովի տեսնել մեր ժամանակների մեծագույն գործիչներից մեկի ստեղծագործական կյանքը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ