News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Այսօր Արագածոտնի մարզի Աղձք գյուղում հնագետների հատուկ խմբի միջոցով այսօր՝ նոյեմբերի 21-ին, բացվեց Արշակունիների դամբարանի արդեն երրորդ մասունքատուփը: Արարողությանը մասնակցել են ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Վոլինկինը, ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանը եւ գյուղի բնակիչները:

ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ միջոցառման ընթացքում ցուցադրվել են հնավայրում կատարված պեղումներն ու ինքնատիպ գտածոները: Գալուստ Սահակյանը նախ շրջել է տարածքում, ծանոթացել 4-րդ դարին պատկանող Արշակունյաց արքաների դամբարանին, ապա պեղված իրերին, որոնց թվում էին միջնադարի ամենաթանկ հաղճապակին, բազմաթիվ զարդեր ու դրամներ: Այնուհետեւ Ազգային ժողովի նախագահի ներկայությամբ հնագետները բացել են գտածո 3-րդ սունդուկը, որում ամփոփված էին հայոց արքանների մասունքները: Նշենք, որ գտածոների ցուցադրությունը հնավայրում ամբողջացել է բեմադրություններով, որի ժամանակ ներկայիս սերունդը ցուցադրել է հայոց պատմության Արշակունիների ժամանակաշրջանը:

Աղձքի 4-րդ դարի դամբարանում պատմահնագիտական առաջին պեղումները սկսվել են 1974թ-ին եւ մինչ այսօր ընթացել են փուլ առ փուլ: Հնավայրն իր մեջ ներառում է Արշակունյաց արքաների դամբարանը, բազիլիկ եկեղեցի, կոթողներ ու խաչքարեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ