News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի մի քանի թերթերի փոխանցմամբ` հոկտեմբերի 21-ին Հետաքննությունների դաշնային բյուրոյի շուրջ 160 աշխատակիցներ շուրջկալ են իրականացրել American Therapeutic Corporation-ի երկու կլինիկաներում (հոգեբուժական հիվանդանոցների խոշորագույն ցանց ԱՄՆ-ում):

Հիվանդանոցի սեփականատերերին ու թոփ-մենեջերներին շուրջ 200 մլն դոլարի մեքենայությունների կատարելուն առնչություն ունենալու մեղադրանք է առաջադրվել:  Արդարադատության գլխավոր դատախազի օգնական Լենի Բրեյերը հայտարարել է, որ որոշ հիվանդներ նույնիսկ չեն իմացել, թե որտեղ են իրենք գտնվում եւ ինչ է կատարվում իրենց շուրջը: Հիվանդներն ունակ չեն եղել ինքնուրույն սնվել եւ կառավարել իրենց ֆիզիոլոգիական պահանջմունքները:

Ենթադրվող մեքենայության մասշտաբները` 200 մլն դոլար, ակամա հիշեցրել է դրանից շուրջ 10 օր առաջ բացահայտված այսպես կոչված, «հայկական մաֆիայի» հետ կապված գործը, որտեղ մեքենայություններից ստացված գումարը հասնում էր 163 մլն դոլարի: Ամերիկյան իշխանությունները 163 մլն դոլարի հափշտակությունների գործը համարել էին ամենամեծ խմբակային մեքենայությունը Medicare-ի ոլորտում: ԱՄՆ-ի եւ ողջ աշխարհի լրատվամիջոցները բավական մեծ աղմուկ էին բարձրացրել այդ դեպքի հետ կապված՝ իրենց նյութերին ճչացող վերնագրեր դնելով:

Բայց հիմա պարզվում է, որ American Therapeutic-ը ոչ միայն Medicare-ի ամենամեծ բաժին ունեցողն է հոգեբուժության ասպարեզում, այլեւ հայտնի է Վաշինգթոնում իր ակտիվ լոբբինգ գործունեությամբ եւ իր կապերով կոնգրեսականների եւ այլ քաղաքական գործիչների հետ:

Չնայած որ Ֆլորիդայում բացահայտված մեքենայությունն իր ծավալներով զգալիորեն գերազանցում է «հայկական մաֆիայի» գործունեությանը եւ դաժան վերաբերմունք է ցուցաբերվել հիվանդների նկատմամբ, սակայն լրատվամիջոցներում դրա մասին տեղեկություններն ավելի քիչ էմոցիոնալ էին, քան «հայկականի» պարագայում: Գրեթե ոչ մի առաջատար թերթ չի անդրադարձել American Therapeutic-ի գործին:

Medicare եւ Medicaid Services ասոցիացիաների մեքենայությունների դեմ պայքարի առողջապահության ազգային բյուրոյի գործադիր տնօրենի խոսքով, համակարգում հանցագործների գործողություններից ամենամյա կորուստները կազմում են 65 մլրդ դոլար: Այդ ֆոնի վրա «հայկական մաֆիայի բժշկական մեքենայությունները» ընդամենը կաթիլ են ծովում: Այդ դեպքում, ինչո՞ւ է տեղի ունենում այս անհիմն շոուն ԱՄՆ-ի ամենափոքր էթնիկ խմբերից մեկի շուրջ եւ մամուլում օգտագործվում այնպիսի արտահայտություններ, ինչպիսիք են «հայկական մաֆիա», «հայ հանցագործներ», «հայկական մեքենայություն», «հայ քրեական հեղինակություն»:

Ամերիկյան առողջապահական համակարգում վաղուց բույն դրած խնդրի պատասխանատվությունը էթնիկ փոքրամասնության վրա գցելու փորձից կա՜մ այլատյացության հոտ է գալիս, կա՜մ այլ քաղաքական նպատակներ է հետապնդում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկվայի մարզում կրակել են թմրավաճառին բռնող ոստիկանների վրա. ուժայիններից մեկը զոհվել է
Հոսպիտալացումից առաջ նա հասցրել է ասել, որ հարձակվողը ծեծի է ենթարկել իրեն՝ հարվածելով գլխին, մինչև ինքը կորցրել է գիտակցությունը
Եվրոպոլը ԵՄ-ի անվտանգությանը սպառնացող ավելի քան 800 հանցավոր ցանց է բացահայտել
«Եվրամիության անդամ բոլոր երկրները և Եվրոպոլի մի քանի գործընկեր երկրներ...
Էկվադորում զինված անձանց խումբը հարձակվել է մարդկանց վրա, 8 մարդ զոհվել է, ևս 8-ը՝ վիրավորվել
Առայժմ ոչ մի խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը
Հանցավոր աշխարհի պատրիարք Շաքրո Մոլոդոյն ազատ է արձակվել
Հանդիպումն անցել է փակ դռների հետևում...
Կոլումբիայի ամենամեծ հանցավոր խմբավորումը հայտնել է, որ պատրաստ է բանակցել իշխանությունների հետ
Հանցավոր խմբավորումը պատրաստ է բանակցել իշխանությունների հետ...
Հրաձգություն Վաշինգտոնում. երկու մարդ զոհվել է, հինգը՝ վիրավորվել
Հայտնի չէ, թե ով է կրակ բացել կամ ինչն է հանգեցրել հրաձգությանը․․․
Ամենաշատ