News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը


Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանին հետաքրքրում է՝ որտեղ են ծախսվում Արցախի փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի «Մարտիկ» հիմնադրամի կուտակած գումարները։

«Դուք տեղյա՞կ եք, թե ինչ եղավ «Մարտիկ» հիմնադրամի կուտակած գումարները։ Մենք այլ պարզաբանումներ չենք ստացել, սակայն այնտեղ բավականին լուրջ գումարներ էին հավաքվել կրկին բարի նպատակների համար»,- այսօր՝ նոյեմբերի 14-ին, ԱԺ-ում զինծառայողների ֆոնդին 1000 դրամ վճարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ ասաց Նաիրա Զոհրաբյանը՝ դիմելով Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։

Նախարարը փորձեց խուսափողական պատասխան տալ՝ ընդգծելով, որ գոյություն ունեն հաջողված եւ չհաջողված հիմնադրամներ, յուրաքանչյուր հիմնադրամ կարող է ատասխանատվության կանչվել իր ծախսած միջոցների շարժը հասկանալու համար։ Նաիրա Զոհրաբյանը հարցը կրկնեց, Վիգեն Սարգսյանը ստիպված էր խոստովանել։

«Ես չգիտեմ՝ ուր են գնացել «Մարտիկ» հիմնադրամի փողերը։ Կարող եմ հետաքրքրվել, քանի որ կախված է բանակի հետ»,- ասաց նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ