News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

ՀՀ ՊՆ–ն արդեն կամավոր նվիրատվությունների մասին նամակներ է ստանում։ Այս մասին նոյեմբերի 14-ին ԱԺ–ում ասել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ ելույթ ունենալով զինծառայողների ապահովագրության ֆոնդին 1000 դրամ վճարելու մասին օրինագծի քննարկմանը։

Նրա խոսքվ՝ տարեկան այդպես կհավաքվի 4.5-5 մլրդ դրամ, սակայն, ամենայն հավանականությամբ, դրան կավելանան նաեւ կամավոր նվիրատվություններ, այդ թվում՝ սփյուռքից։ «Մենք արդեն նամակներ եւ հայտարարություններ ենք ստացել, որոնցում մարդիկ առաջարկում են իրենցից ավելի շատ գանձել, եւ այդ պատճառով անձնական տվյալներ են ուղարկում»,– հավելեց նախարարը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ