News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հայաստանը կարող է հաղթել Իրանից Ռուսաստան տարանցման համար մրցակցությունում։ Այս մասին NEWS.am–ի թղթակցին հայտնել է «ՌուսԻրանԷսպո» ընկերությունների խմբի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Շարովը։

Իրանի ու Հայաստանի միջեւ մեքենաներով բեռնափոխադրումների հոսքն աճում է ու հիմա կազմում է ամսական 500 մեքենա։ Բայց կա այն ավելացնելու իրական հնարավորություն՝ Ռուսաստանից բեռների հաշվին, հավելել է Շարովը։

Նոր տարին նոր բնակարանում՝ սկսած 6% տարեկան տոկոսադրույքով վարկի միջոցով

«Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրի շրջանակներում վարկերը մինչև ս.թ. դեկտեմբերի 30-ը տրամադրվում են սկսած 6% տարեկան տոկոսադրույքով

Կասպից ծովով բեռնափոխադրումները ավելի երկար են տեւում ՝ 10-15 օր,քանի որ ստիպված են նավին սպասել։ Ադրբեջանի տարածքով ավելի արագ է, բայց այնտեղ տարանցման վճարները մոտ 1000 դոլար են։ «Իսկ եթե Հայաստանի ու Վրաստանի տարածքով կատարվի, ապա կարծես մոտ 300 դոլար կլինի։ Այո, այստեղ սերպանտին է, ավելի շատ ժամանակ կպահանջվի ճանապարհի համար,վառելիքի, բայցեւայնպես խնայողություն կլինի»,- հայտնել է Շարովը։

Դրա համար էլ Հայաստանը պետք է գրավիչ դարձնել ռուս ներմուծողների համար։ Դրա համար կա այսպիսի տարբերակ՝ ԱԱՀ-ն, որը հայկական մաքսատունը վերցնում է Իրանից ներմուծման ժամանակ, պետք է ռուսական բյուջե փոխանցել (այն պայմանով, եթե ապրանքը Ռուսաստան է գնում)։

«Երկու կողմերն էր կշահեն։ Ռուսաստանին կստանա ԱԱՀ-ն, իսկ Հայաստանը՝ տարանցման վճարները ու լոգիստիկայից ստացված եկամուտները։ Առանց լոգիստիկայի հնարավոր չի լինի։ Ենթադրենք, Իրանից Ռուսաստանի համար ապրանք են բերում։ Իրանից Հայաստան բերեցին 200 տոննա ապրանք։ Դրանից ենթադրենք 50 տոննան Ռոստով պետք է գնա,իսկ 150-ը՝ Եկատիրինբուրգ։ Ուրեմն կարելի է այստեղ պահեստ կառուցել, ձեւավորել բեռները ու ուղարկել դրանք։ Իակ այդ ծառայություններից ստացված եկամուտներն էլ Հայաստանում կմնան»,- նշել է Շարովը։

Առաջ Իրանից Ռուսաստան հանրահայտ տարանցիկ կետ էր Ակտաու նավահանգիստը, բայց Ղազախստանը հրաժարվել է ԱԱՀ- ն Ռուսաստանին փոխանցել։ Արդյոնքում, որպեսզի իր ԱԱՀ-ն վաճառքի ժամանակ պարտագրի, ռուսական ներմուծողը ստիպված էր ղազախ գործընկերներից ծանուցագրերի սպասել, իսկ հետո դրանք ուղարկել ՌԴ հարկային մարմիններ, որպեսզի ԱԱՀ-ի դուրս գրվեր ու չկցվեր ապրանքի արժեքին։

Եթե Հայաստանը ԱԱՀ հարցում ժլատություն չանի, ապա կարող է շահել շատ գործածական երթուղով բեռների տարանցման հարցում, ամփոփեց Շարովը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ