Շենգավիթ վարչական շրջանում գործող «Լիա» գեղեցկության սրահում տեղի ունեցած ասպանության կասկածանքով այսօր՝ նոյեմբերի 15-ին, բացի «Լիա» գեղեցկության սրահի սեփականատիրոջ կնոջից, բերման են ենթարկվել եւս երկու հոգի: NEWS.am-ի տեղեկություններով բերման ենթարկվածը գեղեցկության սրահի սեփականատեր Գեղամն է եւ Ռուբեն Խաչատրյան անունով քաղաքացի: NEWS.am-ի այս տեղեկությունը ոստիկանությունից չհերքեցին:
Նշենք, որ գեղեցկության սրահի սեփականատերը հետախուզման մեջ էր:
Նոյեմբերի 13-ին տեղի ունեցած հրաձգության հետեւանքով մահացել են 25-ամյա Գեւորգ Ավետիսյանը եւ 30-ամյա Մուշեղ Մուշեղյանը, իսկ տուժածներից մեկը հիվանդանոցում է՝ ծայրահեղ ծանր վիճակում:
Հիշեցնենք, որ Շենգավիթ վարչական շրջանում գործող «Լիա» գեղեցկության սրահում հրաձգություն է տեղի ունեցել, որի հետեւանքով երեք երիտասարդ տեղափոխվել է հիվանդանոց: Ավելի ուշ հիվանդանոց տեղափոխվածներից երկուսը մահացել են:




























