Երեւանի Ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոնում երեխա է մահացել: NEWS.am-ի այս տեղեկությունը հաստատեցին հիվանդանոցից:

Մահացած երեխան երկու տարեկան էր, հիվանդանոց էր տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում, բժիշկների խոսքով՝ մարմնի մակերեսի 60 տոկոսի այրվածքով։

3 օր բժիշկներն ամեն ինչ արել են նրա կյանքը փրկելու համար, սակայն չի հաջողվել։

Նշենք, որ նախնական տեղեկություններով, երեխան այրվածքները ստացել է վրան եռացրած ջուր թափվելու հետեւանքով: