News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի այսօրվա՝ նոյեմբերի 16-ի նիստում որոշվել է գերիշխող դիրքի չարաշահման համար տուգանք կիրառել «Երեւան Գարեջուր» ընկերության հանդեպ: Տուգանքի չափը կկազմի 110 միլիոն դրամ:

ՏՄՊՊՀ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Հանձնաժողովը, նախորդ տարեվերջից սկսած, ընկերության կողմից արտադրվող գարեջրի գնի բարձրացում է արձանագրել՝ 1 լիտրի հաշվով 30 դրամի չափով: Հաշվի առնելով, որ ընկերությունը զբաղեցնում է գերիշխող դիրք եւ գրավում է շուկայի մոտ կեսը, ՏՄՊՊՀ-ը ընկերության նկատմամբ հարուցել է վարչական վարույթ եւ շարունակել ուսումնասիրությունը` նպատակ ունենալով պարզել գնի բարձրացման հիմնավորվածությունը:

Նոր տարին նոր բնակարանում՝ սկսած 6% տարեկան տոկոսադրույքով վարկի միջոցով

«Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրի շրջանակներում վարկերը մինչև ս.թ. դեկտեմբերի 30-ը տրամադրվում են սկսած 6% տարեկան տոկոսադրույքով

Հանձնաժողովին ներկայացրած պարզաբանումներում ընկերությունը նշում է, որ ավելացել են արտադրության կազմակերպման համար անհրաժեշտ որոշ ծախսեր եւ 6 տոկոսով կրճատվել են գարեջրի իրացման ծավալները:

Լրացուցիչ ստացված եկամուտն ամբողջությամբ կփոխանցվի պետբյուջե Վերոնշյալ պարզաբանումների հիմնավորվածությունը մանրամասնորեն ուսումնասիրվել է Հանձնաժողովի կողմից:

Պարզվել է, որ, գարեջրի արտադրության կազմակերպման համար անհրաժեշտ հումքի՝ ածիկի, ինչպես նաեւ այլ ծախսերի ավելացում չի արձանագրվել: Հակառակը, որոշ ծախսեր նույնիսկ կրճատվել են: Չնայած այս հանգամանքին, ընկերությունը բարձրացրել է գարեջրի գինը՝ ստանալով 110 մլն դրամի լրացուցիչ շահույթ, որն էլ, Հանձնաժողովի որոշմամբ, ամբողջությամբ կգանձվի պետբյուջե:

ՏՄՊՊՀ դիտարկմամբ, ընկերությունը, գարեջուր ապրանքային շուկայում ունենալով գերիշխող դիրք, չարաշահել է այն եւ գործել մրցակցային օրենսդրության խախտումներով: Հանձնաժողովը հետեւողական է հատկապես խոշոր ընկերությունների գործունեության հանդեպ եւ եւս մեկ անգամ հորդորում է աշխատել բացառապես արդար մրցակցության կաննոներով:

«Գերիշխող դիրք զբաղեցնող տնտեսվարողների գործունեությունը մշտապես գտնվում է Հանձնաժողովի ուշադրության կենտրոնում: Նման տնտեսվարողները պետք է իրենց վարքագծով, ինչպես նաեւ գնային քաղաքականությամբ լինեն առավել զգոն, քանի որ նրանց անօրինական քայլերի հետեւանքով տուժում են սպառողները, իսկ գլոբալ առումով նման գործելաոճը կարող է ազդել նաեւ մրցակցային ընդհանուր իրավիճակի վրա, ինչն անընդունելի վարքագիծ է»,-նշել է ՏՄՊՊՀ նախագահ Ա. Շաբոյանը՝ մեկ անգամ եւս հորդորելով զերծ մնալ ապօրինի գործունեության իրականացումից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ