News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայկական բանակում ինքնասպանությունները 3-4 անգամ ավելի քիչ են, քան բանակից դուրս նույն տարիքային խմբում: Այս մասին, նախօրեին լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ հավելելով, որ այդ առումով դրական դինամիկա ունեն:

Անդրադառնալով բանակում առկա կոռուպցիային եւ գեներալների դղյակներին, որոնց մասին վերջին օրերին շատ է խոսվում մամուլում եւ ԱԺ-ում, Վիգեն Սարգսյանը նշեց, որ նման գեներալների թիվը բանակում միայն մեկ տոկոս է կազմում:

Նախարարի կարծիքով, կոռուպցիոներ գեներալների ու պաշտոնյաների ձեռքը բռնելը, ձեռքը կտրելը ընդհանրապես կոռուպցիայի դեմ պայքարի լավագույն ձեւը չէ. «Կոռուպցիան քաղցկեղ է, որը նվազեցնելով խնդիրը չի լուծվում: Ոչ թե պետք է նվազեցնել կոռուպցիայի աստիճանը, այլ այնպիսի միջավայր ստեղծել, որի պարագայում չի լինի կոռուպցիայի գնալու գայթակղությունը»,-ընդգծեց Վիգեն Սարգսյանը:

Նա նաեւ կարծիք հայտնեց, որ իր համար բանակում նախկին չարաշահումներով զբաղվելը առաջնահերթություն չի լինելու: «Այն ինչը մեր ոլորտի շրջանակներում է, արվելու է ամեն բան, որ արմատախիլ արվի, ու այդ հարցում որեւէ արգելակ չկա: Այն, ինչն անցյալի վերաբերյալ է եւ վերաբերում է ՊՆ-ին, էլի պատրաստ ենք գնալ մինչեւ վերջ»,-ընդծեց նա:

 

Տպել
Ամենաշատ