News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հանձնաժողովային դատաբժշկական եւ ռազմաբժշկական համալիր փորձաքննություն արդյունքներից հետո պարզ կլինի՝ ՊԲ հարավարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի կրակային դիրքում մայիսի 29-ին  հանկարծամահ եղած 19-ամյա Սուրեն Մոսիյանի մահվան պատճառ դարձած սիրտ-անոթային անբավարարությունը մինչեւ զորակոչվելն է եղել,  թե դրանից հետո է առաջացել: NEWS.am-ի հետ զրույցում Սուրեն Մոսիյանի իրավահաջորդի շահերի պաշտպան Անի Չատինյանը նշեց, որ դիակի դատաբժշկական փորձաքննության արդյունքում պարզվել է, որ սիրտ-անոթային անբավարարությունից դիրքերում մահացած Սուրենի մոտ հայտնաբերվել է նաեւ թոքաբորբ, որը սակայն, չի կարող անմիջական կապ ունենալ նրա մահվան հետ:

«Այժմ պետք է պարզել՝ այդ հիվանդությունը զորակոչվելու ժամանակ եղել է ու չի ախտորոշվե՞լ, թե հետո է առաջացել, եթե պարզվի, որ այդ հիվանդությունը եղել է մինչեւ զորակոչվելը, բնականաբար, մեղավորներին պատասխանավության ենթարկելու հետ կապված հարց կունենանք, որովհետեւ պետք է ախտորոշեին, սակայն, չեն ախտորոշել: Պարզ է, որ այդքան կարճ ժամանակում այդ հիվանդությունը չէր կարող զարգանալ, դառնալ մահվան պատճառ, սակայն, ամեն դեպքում, պետք է մասնագիտական եզրակացությունը ստանանք»,-ասաց պաշտպանը:

Նշենք, որ քրեական գործով նշանակված դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն` Սուրեն Մոսիյանի մահը վրա է հասել սուր սիրտ-անոթային անբավարարությունից, թոքերի այտուցից, որը պայմանավորված է առաջնային /իդիոպաթիկ/ գերաճական կարդիոմիոպաթիայով, չափավոր արտահայտված կարդիոմիոպաթիկ կարդիոսկլերոզով, էնդոկարդի ֆիբրոզով, սրտի ճարպակալումով, հեպատո-սպլենոմեգալիայով /լյարդի եւ փայծաղի մեծացում/, ներքին օրգանների միկրոցիրկուլյատոր-դիստրոֆիկ խանգարումներով, սրտամկանի ծանր դիստրոֆիայով, որոնք առկա են եղել վերջինիս մոտ կենդանության օրոք եւ հանգեցրել են նրա մահվան: Ըստ փորձագետների՝ զինծառայողը կենդանության օրոք տառապել է նաեւ այլ հիվանդություններով, որոնք մահվան անմիջական պատճառի հետ ուղղակի պատճառական կապի մեջ չեն գտնվում:

Սուրեն Մոսիյանի առողջական խնդիրները զորակոչման ժամանակ համապատասխան պաշտոնատար անձանց կողմից ժամանակին հայտնաբերելու հանգամանքը պարզելու նպատակով նշանակվել է հանձնաժողովային դատաբժշկական եւ ռազմաբժշկական համալիր փորձաքննություն:

Սուրեն Մոսիյանի մայրը օգոստոսի 2-ին ճանաչվել է որպես տուժողի իրավահաջորդ, իսկ սեպտեմբերի 28-ին որոշում է կայացվել՝ ՀՀ փաստաբանների պալատի փաստաբանին որպես տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ ճանաչելու մասին։

Սուրեն Մոսիյանի մայրը պահանջում է պատասխանատվության ենթարկել այն մարդկանց, որոնք իր տղային հիվանդ վիճակում զորակոչել են բանակ: Մահացած զինծառայողի մոր խոսքով՝ Սուրենն ունեցել է երիկամների խնդիր, գիշերային անմիզապահություն, ողնաշարի ճողվածք, որի հետեւանքով էլ ծառայության ընթացքում 4 անգամ պառկել է հոսպիտալում։

Հիշեցնենք, որ Սուրեն Մոսիյանը Բաքվից գաղթած փախստականի ընտանիքից էր։ Սուրենն իր մոր, եղբոր ու քրոջ հետ բնակվում է Արարատի մարզի Արտաշատ քաղաքում՝ սոցիալապես ծանր պայմաններում։ Նա ընտանիքի կրտսեր երեխան էր։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ջիբութիի ափերի մոտ ներգաղթյալներ տեղափոխող նավ է շրջվել. առնվազն 16 մարդ զոհվել է, 28-ը՝ անհետ կորել
Ջիբութիում Եթովպիայի դեսպան Բերհանու Ցեգայեն հայտնել է, որ նավը Եմենից եթովպացի ներգաղթյալներ էր տեղափոխում...
Հաքերը կոտրել է չեխական լրատվամիջոցի կայքը և երկրի նախագահի դեմ մահափորձի մասին երկու կեղծ պատմություն հրապարակել
Denik N-ը և չեխական հեռուստաընկերությունը ևս հայտնել են կեղծ լուրերը, ըստ որի Պելեգրինիի դեմ դավադրությունը ծրագրել է Պրահայում ուկրաինացի դիվանագետը…
Գողը նաեւ թմրամոլ էր. Մուղնիում բնակարաններից մեկից գողացել էր լվացքի մեքենա եւ սառնարան
Ապրլիլի 14-ին ոստիկանության Աշտարակի բաժնում բնակարանային գողության...
Գեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել վերջինիս որդուն. ՔԿ-ն մանրամասնում է
Նախնական տվյալներով՝ դեպքի օրը տուժողի և նրա որդու միջև ընտանեկան, անձնական հարցերի շուրջ ծագած տարաձայնությունները վեր են ածվել...
Մարոկկոյի մաֆիայի ղեկավարը, որը սպառնացել էր հոլանդական գահի ժառանգորդուհուն, փախել է Իսպանիայից
Սակայն նահանգային դատարանը որոշել է ազատ արձակել տղամարդուն՝ սահմանափակումներով, այդ թվում՝ անձնագրի բռնագրավմամբ
Արարատի Նշավան գյուղում գյուղացիները, հրշեջներն ու պարեկները կանխել են անասնագոմում բռնկված հրդեհի տարածումը
Ապրիլի 22-ին, հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 22:30-ի...
Ամենաշատ