News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Հայաստանի 6 խորհրդարանական խմբակցություններից 4-ը կողմ են արտահայտվել զինծառայողների ապահովագրական ֆոնդին հազար դրամ գանձելու մասին օրինագծին։

Կողմ են արտահայտվել ՕԵԿ–ը, ՀՅԴ–ն եւ ԲՀԿ–ն։ Դեմ է եղել ՀԱԿ–ը։ ՀՀԿ խմբակցության անունից ամփոփող խոսքով ոչ ոք ելույթ չունեցավ, բայց ավելի վաղ խմբակցության բոլոր պատգամավորները պաշտպանել էին օրինագիծը։ «Ժառանգություն»–ը ՀԱԿ–ի նման զինվորականներին օգնելուն կողմ է, սակայն դեմ է չունեւորներից գումար գանձելուն։

ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի խոսքով՝ չի կարելի քաղաքացիներից պահանջել կրճատել ծախսերը եւ ասել, թե բյուջեն դատարկ է։ Միաժամանակ ամբողջ Երեւանում էլիտար շենքեր են հայտնվում, իսկ փողոցներում՝ շքեղ մեքենաներ։ Իսկ Ղարաբաղի պաշտպանությանը մասնակցած շատ քաղաքացիներ հիմա աջակցության կարիք ունեն։ «Եվ դրանից հետո դուք ժողովրդից 1000 դրա՞մ եք խնդրում։ Մենք կպաշտպանենք, բայց ես անձամ դեմ եմ նրան, թե ինչպես է օրինագծում  նկարագրվում ապահովագրական ֆոնդը»,– ասաց Բիշարյանը։

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի խոսքով՝ պաշտպանունակությունն առաջին հերթին  կայուն տնտեսությունն է, առանց կաշառակերության։ Այդ ժամանակ եւ բյուջեն է հուսալի, եւ հակառակորդը հետդ հաշվի է նստում։ «Կաշառակերությունը կարող է կործանել թե՛ Հայաստանը, թե՛ Լեռնային Ղարաբաղը, թե՛ մեզ»,– ասել է նա։ Զուրաբյանի խոսքով՝ ազգային միասնությունը լավ բան է, բայց չի կարելի շարունակել թալանել առանց այդ էլ աղքատ ժողովրդին։ «Ժողովուրդն արդեն 330 մլրդ դրամ եկամտահարկ է մուծում տարեկան։ Դրանից էլ կարելի է առանձնացնել 1000–ական դրամները։ Եթե ուզում եք փող գտնել, վերադարձրե՛ք տարիներ շարունակ թալանածը։ «Արմավիա»–ի, «Նաիրիտ»–ի գործը, Տիգրան Սարգսյանի օֆշորային սկանդալների գործով իրավապահները լռում են պարտիզանի պես»,– ասաց Լեւոն Զուրաբյանը։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ բանակի աջակցության բարոյական պարտքը մի բան է: Սակայն միանգամայն այլ բան են երրորդ դասարանցու շարադրության մակարդակով այս կանացի զեղումները: «Թող նրանք, որոնք այդպես են ելույթ ունենում, հիշեն նրանց, ովքեր փոյտոջիլի պես ծծել են բանակային միջոցները եւ իրենց համար միլիոնների առանձնատներ են կառուցել»,- ասաց քաղաքական ուժի ղեկավարը, ով, այդուհանդերձ, օրինագծին աջակցում է:

Ելույթ ունենալով որպես օրինագծի համազեկուցող՝ Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի խորհրդարանական հանձնաժողովի նախագահ հանրապետական Կորյուն Նահապետյանը հայտարարեց, որ երկրի պաշտպանության մոտեցումներում պետք է ազնիվ եւ բարեխիղճ լինել՝ լինի իշխանության, թե ընդդիմության ներկայացուցիչ: «Դուք ասում եք, որ փող կարելի է հայթայթել էլի ինչ-որ տեղից: Այդ դեպքում աշխատեք: Աշխատեք բյուջեի քննարկման ժամանակ եւ առաջարկներով հանդես եկեք: Չպետք է դատարկախոսությամբ զբաղվել»,- կեչ արեց Նահապետյանը՝ դիմելով ընդդիմադիր պատգամավորներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ