News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը


Հայոց բանակում բոլորը՝ գեներալից մինչեւ շարքային, պատրաստ են երկրի պաշտպանությանը: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 16-ին, ԱԺ-ում հայտարարեց պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ ելույթ ունենալով հաշմանդամության կամ զոհվելու դեպքում զինծառայողների օգտին աշխատավարձից հազարական դրամ ապահովագրական վճարումների մասին օրինագծի երկարատեւ քննարկման արդյունքներով:

Սարգսյանի համոզմամբ՝ այդ վճարումը բոլորի՝ հարուստների եւ աղքատների համար միանման պետք է լինի, քանի որ դա «հարգանքի տուրք է Զինված ուժերին»: «Եվ չպետք է պահանջել, որ ապօրինի հարստացածներն ավելի շատ վճարեն: Դրանով ակամայից նրանց հարստացումն է օրինականացվում: Անհրաժեշտ է պարզապես պայքարել, որպեսզի կորած յուրաքանչյուր լումա բյուջե վերադարձվի: Մենք միասնական ենք եւ չպետք է թույլ տանք, որ կասկածի որդը մեզ կրծի: Բանակը մեր երկրի զարգացման հիմքերից մեկն է»,- ամփոփել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ