News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը դեռ չի կողմնորոշվել ՀՀԿ-ին անդամակցելու հարցում։ «Ես չեմ կարողանում այդ հարցին պատասխանել․․․․ Ես ինչ կողմնորոշվելու բան ունեմ․․․ չկա մեկնաբանություն, չկա»,-NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նա:

Հարցին, եթե իրեն  ՀՀԿ վերնախավից ասեն՝ պետք է անդամագրվի, կհրաժարվի՞, գյուղատնտեսության նախարարը պատասխանեց․ «Ես ոչ մի բան չեմ կարող ասել այս պահին»։

Նշենք, որ  Կապի հաղորդակցության եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը եւս ՀՀԿ-ին անդամակցելու վերաբերյալ դեռ որոշում չունի։

Հիշեցնենք, որ տեւական ժամանակ է լուրեր են շրջանառվում, որ Հանրապետական կուսակցության առաջիկա համագումարից առաջ կուսակցությանը կանդամագրվեն կառավարության նոր անդամները վարչապետի գլխավորությամբ։  ՀՀԿ-ին անդամակցելու մտադրության մասին է հայտնել նաեւ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։

Տպել
Ամենաշատ