News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը


Արցախի հերոս կրտսեր սերժանտ Ռոբերտ Աբաջյանը նոյեմբերի 16-ին կդառնար 20 տարեկան։ Որքան հույսեր եւ պլաններ մնացին չիրագործված…

Ռոբերտի հորեղբայր Էդգար Վարոսյանի խոսքով՝ նրա մասին շատ բան կարելի է պատմել։ «Նա դրական հույզերով լցված էր։ Անհնար էր նրա կողքով քայլել եւ չծիծաղել։ Նա լեցուն էր կյանքով։ Նա բոլոր հարցերին յուրահատուկ պատասխաններ էր տալիս։ Նրան կարելի է «դարի ուրախություն» անվանել։ Չկար մի բան, որ ճնշեր նրան, նա ամեն բանում դրական բան էր գտնում եւ առաջ գնում»,– ասում է հերոսի քեռին։

Ռոբերտի մայրը՝ Աննա Աբաջյանը, նույնպես նշեց, որ որդու ներկայությամբ անհնար էր տխրել։ «Նա շատ կենսուրախ տղա էր։ Նա միշտ բոլորին ուրախացնում էր։ Շատ էր սիրում իր ծննդյան օրը, այնքան էր սիրում, որ հեռախոսահամարը գնել էր իր ծննդյան օրվա ամսաթվով՝ 16.11.96։ Ռոբերտը այնքան ուշադիր էր, միշտ զանգում էր ընտանիքի անդամներին եւ առաջինն էր շնորհավորում նրանց ծննդյան տոնը»,– արցունքն աչքերին հիշում է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ