News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հայ–թուրքական սահմանի բացումը կարող է տեղի ունենալ միայն Երեւանի եւ Անկարայի փոխադարձ ցանկությամբ։ Այս մասին Sputnik Արմենիա-ին տված հարցազրույցում նշել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Ես միշտ ասում եմ, եւ սա միգուցե արդեն հայտնի օրինակ է, որ ցանկացած հարսանիք ու ընտանիքի ստեղծում երկուսի համաձայնությունն է պահանջում։ Այստեղ չի կարելի ասել, որ հարցը 50 տոկոսով լուծված է, դա այդ դեպքը չէ։ Մեզնից այս պլանում ոչինչ կախված չէ»,– ասել է ՀՀ նախագահը՝ «Ռուսաստանն այսօր»-ի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսիլյովին տված հարցազրույցում:

Սարգսյանի խոսքով՝ մինչեւ 2009 թվականը անգամ որոշ բարեկամ երկրներ ասում էին, որ մենք ցեղասպանության բարդույթ ունենք, որ մենք ուղղակի չենք ուզում թուրքերի հետ որեւէ հարաբերություն ունենալ, մինչեւ նրանք չճանաչեն Ցեղասպանությունը։

«Բայց մենք գնացինք այդ քայլին։ Դուք հասկանում եք այն ժամանակվա իմ վիճակը, երբ ես շրջեցի գրեթե ամբողջ աշխարհով, հանդիպեցի հայկական սփյուռքի ներկայացուցիչների հետ։ Իսկ Փարիզում, Նյու Յորքում, Լոս Անջելեսում, Բեյրութում Հայաստանի նախագահի դեմ ցույցի էին դուրս եկել այդ երկրների հազարավոր հայ քաղաքացիներ եւ պահանջում էին չստորագրել այդ արձանագրությունները։ Ես աշխատում էի, համոզում էի, խնդրում էի»,– ասել է Սարգսյանը։

«Արդյունքում ստորագրեցինք, նրանք իրենց պարտականությունները չեն կատարում։ Ի՞նչ անել հետո։ Շարժվել նրանց ուզածով եւ ասել. «Այո, եկեք անվտանգության գոտին տանք Ադրբեջանին, իսկ Թուրքիան կբացի սահմա՞նը»։ Եվ ի՞նչ հետո։ 3 ամսից, մեկ տարուց,  մեկուկես տարուց ինչ–որ հակամարտություն կլինի, եւ սահմանը նորից կփակվի։ Դա մեզնից կախված չէ»,– ասել է ՀՀ նախագահը։ Սարգսյանի խոսքով՝ դեռեւս 2008-ին Հայաստանը Թուրքիային առաջարկել էր հրապարակել բանակցային գործընթացը, իսկ արդեն 2009–ին կողմերը ստորագրեցին 2 արձանագրությունները։

«Ցյուրիխում ՄԱԿ ԱԽ 3 մշտական անդամների արտգործնախարարների ներկայությամբ ստորագրվեցին այդ 2 արձանագրությունները։ Բայց, ցավոք, որոշ ժամանակ անց պարզ դարձավ, որ թուրքերը պատրաստ չեն վավերացնել դրանք, առանց նախապայմանների։ Եվ նրանք սկսեցին նախապայմաններ առաջ քաշել։ Ասում են, թող Հայաստանը Լեռնային Ղարաբաղին համոզի Ադրբեջանին հանձնել գոնե մեկ օկուպացված շրջան, ինչպես իրենք ասում են։ Այսինքն՝ անվտանգության գոտու մի մասը։ Եվ այդ ժամանակ թուրքերը պատրաստ կլինեն հարաբերություններ հաստատել, բացել սահմանները։ Քանի որ մենք պայմանավորվել էինք, եւ փաստաթղթերում դա շատ հստակ ձեւակերպված էր, որ մենք հարաբերություններ ենք հաստատում առանց նախապայմանների, ապա մեր պատասխանը հետեւյալն էր. «Կներեք, այդ մասին պետք էր ասել նախքան ստորագրելը, այսինքն՝ բանակցային գործընթացի ժամանակ։ Եվ դրանից հետո մենք Թուրքիայի հետ ոչ մի հարաբերություն չունենք։ Ուղղակի եթե մենք ինչ–որ տեղ հանդիպում ենք միջազգային համաժողովներում, բարեւում ենք եւ  վերջ»,– ասել է Սարգսյանը։

Սարգսյանը հայտնել է, որ ուզում է բացել հայ–թուրքական սահմանը։ «Ուզում եմ, որ թուրք երիտասարդները հասկանան, որ իրենք մեղավոր չեն, որ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանություն է տեղի ունեցել։ Որովհետեւ իրոք, ո՞րն է ժամանակակից թուրք երիտասարդության մեղքը, հասկանում եք»,– ասել է Սերժ Սարգսյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ակնկալում ենք, որ Թուրքիայի հռետորաբանությունը կնպաստի տարածաշրջանում երկխոսության առաջմղմանը. Փաշինյան
Թուրքիան տարածաշրջանային դերակատար է, և բնական է ակնկալել, որ այն պետք է…
Թուրքիայի արտաքին քաղաքականության օրակարգում Հայաստանը 10-րդ տեղում է. թուրք քաղաքագետ
Հայաստանը 10-րդ տեղում է...
Սերդար Քըլըչի հետ հանդիպման որոշում կա, բայց տեղն ու ժամկետը պետք է համաձայնեցնենք. Ռուբեն Ռուբինյան
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի...
Մենք հավատարիմ ենք Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման օրակարգին. Փաշինյանը՝ Ստոլտենբերգին
Գտնում ենք, որ Թուրքիայի հետ դեռեւս 2022 թվայկանին ձեռքբերված եւ հետագայում վերահաստատված պայմանավորվածությունների իրագործումը կարող են...
Հայ-թուրքական հարաբերություններում վերջնանպատակն իրականացված չէ, բայց եղել են ինտենսիվ իրադարձություններ. Միրզոյան
Նախ, հունվարի 6-ին թուրքական կողմը տեղեկացրել է, որ վերացվել են երկու երկրների միջև ուղիղ օդային բեռնափոխադրումներ կատարելու համար նախկինում...
Հայաստանի հետ հարաբերությունները Թուրքիայի համար առաջնահերթություն չեն. Վոլքան Բոզքըր 
Հայաստանի հետ մեր բոլոր քննարկումներում Ադրբեջանի հետ միշտ նախնական խորհրդակցություններ են լինում...
Ամենաշատ