Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն այսօր՝ նոյեմբերի 17-ին, Աժ ամբիոնից իր տարակուսանքն է հայտնել առ այն, որ առաջին անգամ բյուջեն խորհրդարանում քննարկվում է առանց կառավարության անդամների ներկայության։
«Այս տարիների ընթացքում առաջին անգամ եմ տեսնում, որ բյուջեի քննարկմանը կառավարությունը էստեղ չի, էսպիսի բան, զարմանալի բան է»։
Ի պատասխան Գալուստ Սահակյանի զարմանքի՝ ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանն առաջարկել է հետաձգել քննարկումը։ Սակայն Գալուստ Սահակյանն ի հեճուկս իր տարակուսանքի՝ Այվազյանին պատասխանել է, թե ինքը լավ գիտի՝ ինչի համար հետաձգի քննարկումը։
«Պարոն Սահակյանը գիտի՝ երբ է հետաձգում, ինչն է հետաձգում եւ ինչի համար»,-կոշտ պատասխանել է Գալուստ Սահակյանը։