News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը


Արդեն 5 ամիս աշխատավարձ չստացած՝ «Նաիրիտ» գործարանի ներկայիս աշխատակիցները քիչ առաջ այսօր Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության շենքի դիմաց հանդիպեցին նախարար Աշոտ Մանուկյանի հետ:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ նաիրիտցիները նախարարին ներկայացրին իրենց պահանջները եւ հորդորեցին իրենց աշխատավարձերի վճարման հստակ ժամկետներ նշել: Աշոտ Մանուկյանը, սակայն, նշեց, որ Կառավարությունն այդ հարցը քննարկում է եւ ինքն այս պահին հստակ ոչինչ չի կարող խոստանալ նաիրիտցիներին:

Սպառողական վարկեր առանց գրավի մինչև 2,000,000 ՀՀ դրամ

Մինչև դեկտեմբերի 30-ը «Մինչև 2,000,000 ՀՀ դրամ առանց գրավի սպառողական վարկերը» տրամադրվում են ավելի ցածր՝ ընդամենը 19-21% տարեկան տոկոսադրույքով:

 «Ես խստանում եմ ծանոթանալ ձեր պահանջներին: Մենք բոլորս էլ օր առաջ ուզում ենք, որ ձեր խնդիրը լուծվի, Կառավարությունն այս հարցը քննարկում է, բայց ես չեմ ուզում ձեզ խաբել եւ ժամկետներ ասել»,- ասաց նա:

Նախարարի այս պատասխանը բարկացրեց նաիրիտցիներին. նրանք սկսեցին գոռգոռալ:

«Նախարար ես, մի բան ասա՝ կամ հա, կամ չէ, թե չէ ոչ մի բան չես ասում»,- ասացին նրանք, որից հետո նաիրիտցիներից Հրաչ Թադեւոսյանն Աշոտ Մանուկյանն իրենց աշխատավարձը վճարելու տարբերակ ցույց տվեց՝ նշելով, որ կարող են օտարել «Նաիրիտ» գործարանի գույքից որոշ մաս եւ վճարել նաիրիտցիների 250 մլն դրամի չափով պարտքը:

Նախարարը, լսելով նաիրիտցիների պահանջները, նշեց, որ ինքը միշտ պատրաստ է ընդունել նրանց, լսել պահանջները: Այս հայտարարությունը ընդմիջվեց երիտասարդ աշխատակիցներից մեկի արձագանքով. «Էլ չենք տեսնելու նախարարին, բռնեք, հետը սելֆի արեք, շենքից շենք ընենց եք վազվզում, ոնց որ պիտի ուտենք ձեզ»:

Աշոտ Մանուկյանը ծիծաղելով երիտասարդին՝ Ռուբեն Խաչատրյանին, իր մոտ կանչեց եւ փորձեց հասկանալ՝ ինքը երբ է խուսափել նաիրիտցիներից: Ռուբեն Խաչատրյանը նշեց, որ իրենք ընդամենը ուզում են իրենց աշխատանքի դիմաց վճարվելիք գումարը եւ անընդհատ իրենց հետ հանդիպումներից խուսափելով՝ հարցին լուծում չի տրվելու. «Ես հինգ ամիս առանց փողի եմ տուն գնում այն դեպքում, որ վարձով եմ բնակվում, էլ չեմ ասում, որ ամեն անգամ տուն գնալուց երեխուն մի բան պիտի տանեմ, բայց դրա համար գումար չունենք»:

Նախարարը կրկին խոստացավ նաիրիտցիներին ամեն ինչ անել իրենց խնդիրը լուծելու համար՝ խուսափելով հստակ ժամկետ նշել աշխատավարձերի վճարման վերաբերյալ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները (ֆոտո)
 Նույնը կեռասը, կարողա ծառի վրա մի երկու հատ մնացած լինի, բայց դե սև, անորակ բան ա, որ վաճառելու պիտանի չի... 
Այս տարվա ապրիլին նախորդ տարվա ապրիլի համեմատ սննդամթերքը 4,5 տոկոսով ավելի էժան է եղել. ի՞նչն է էժանացել
Դիտարկված բնակավայրերում տվյալ ապրանքների գները ապրիլին մարտի...
Դոլարը, եվրոն ու ռուբլին թանկացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 6-ին, կազմել է...
Նախատեսվում է Շիրակի Ողջի գյուղում շուրջ 300 մլն դրամի ներդրումային ծրագրով հիմնել խոշոր խեցգետնաբուծական համալիր
Կատարված ներդրումային ծախսերի 50 տոկոսը կփոխհատուցվի պետության կողմից...
Բրենդային օծանելիքներ, հեռախոսներ, սմարթ ժամացույցներ, հողաթափեր. ՊԵԿ-ը ներկայացրել է՝ ինչ են փորձել ապօրինի տեղափոխել
ՀՀ ՊԵԿ-ը ներկայացրել է մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման...
Ուժի մեջ են մտել ուշ վճարումների կարգավորմանն ուղղված օրենսդրական փոփոխությունները
Վերոնշյալ ժամկետում վճարումները չիրականացնելը կարող է հանգեցնել...
Ամենաշատ