News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ավետիսյանների սպանության գործով Վերաքննիչ դատարանը մերժեց տուժողի իրավահաջորդների ներկայացուցիչ փաստաբան Արամազդ Կիվիրյանի միջնորդությունը ռուսական կողմին հայցի թարգմանությունը ծանուցելու մասին։

Կիվիրյանը միջնորդել էր նիստը հետաձգելու համար, որպեսզի ռուսական կողմին ներկայացվի քաղաքացիական հայցի թարգմանությունը։

Հիշեցնենք, որ ընդհանուր իրավասության դատարանում միջնորդությունն ընթերցել էր դատական գործընթացի մասնակից փաստաբան Արամազդ Կիվիրյանը, որն այսուհետ ներկայացնում է տուժածողի իրավահաջորդ Անահիտ Կոշտոյանի, Լուսինե Ավետիսյանի, Նարինե Պողոսյանի եւ Անդրանիկ Պողոսյանի շահերը: Քաղաքացիական հայցով հայցվորներ կլինեն նույնպես նրանք:

Փաստաբանը կարճ ներկայացրել էր կատարված հանցագործությունը՝ նախքան Հայաստան տեղափոխվելը դրսեւորած վարքը եւ զորամասի ինքնակամ լքման բազմաթիվ դեպքերը, զենքով դասալքություն, Ավետիսյանների ընտանիքի սպանություն, սահմանն ապօրինի հատելու փորձ: Միջնորդության մեջ նշվում է դասալքության փաստն հայտնաբերելու եւ տեղեկությունը հայկական կողմին հաղորդելու ժամանակահատվածի միջեւ ժամանակային տարբերության փաստը: Ընդգծված է, որ փորձաքննության համաձայն՝ արտասահման ծառայության են ուղարկել մի մարդու, որը որոշակի մտավոր շեղումներ է ունեցել: Ավելին՝ տեղյակ լինելով առկա խնդիրներից՝ ամբաստանյալ Պերմյակովի ղեկավարությունը այդուհանդերձ հնարավոր է համարել նրան տաբելային զենք տրամադրելը: Ռուսական բազայի ներկայացուցիչները փաստացի մի շարք խախտումներ են թույլ տվել:

Սպանվել է 7 մարդ, այդ թվում՝ 2 երեխա: Հասցվել է ոչ նյութական վնաս, խախտվել է ՄԱԿ կոնվենցիայով սահմանված կյանքի իրավունքը, ընդգծել է փաստաբանը: Նրա խոսքով՝ Ռուսաստանը, լինելով այդ կոնվենցիայի անդամ, հանդիսանում է պատասխանող կողմ եւ պատասխանատվություն է կրում Գյումրիի ռուսական ռազմաբազայի ներկայացուցիչների գործողությունների համար:

Հայցի չափը գնահատվում է ընտանիքի չափահաս անդամներից յուրաքանչյուրի համար 50 հազար եվրո եւ 100 հազար եվրո երեխաներ Հասմիկ եւ Սերյոժա Ավետիսյանների համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից յոթ տարի է անցել
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից անցել է յոթ տարի...
Վալերի Պերմյակովը ցմահ ազատազրկվեց, բայց հանցագործության իրական շարժառիթը այդպես էլ չբացահայտվեց. հայտարարություն
Դատական նիստերն էլ անցկացվեցին ոչ թե Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, այլ՝ արտագնա՝ ռուսական ռազմաբազայի…
Ավետիսյանների ընտանիքի սպանությունից չորս տարի է անցել
Միաժամանակ, շատ իրավապահների մոտ կասկածներ են մնում, թե արդյոք հանցագործությունը ամբողջովին բացահայտված է․․․
Ավետիսյանների ընտանիքի անդամների դաժան սպանության գործով ՍԴ-ի որոշումը հետաձգվեց
Տուժող կողմի ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը դատարանի այդ դիրքորոշումը բողոքարկել է վերադաս դատական ատյաններ...
Ավետիսյանների սպանության գործի կապակցությամբ դիմում է ներկայացվել Սահմանադրական դատարան
Այն վերաբերում է Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով փաստաբանների ներկայացրած քաղաքացիական հայցի կապակցությամբ օրենսդրական դրույթին․․․
Պերմյակովին ՌԴ-ին հանձնելու մասին հայտարարությունը անգրագիտություն է. Փաստաբան
Իրավաբանության, միջպետական համաձայնագրերի, միջազգային նորմերի հետ աղերս չունի...
Ամենաշատ