News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ժամանակակից աշխարհում կարծում եմ բոլոր պետությունները փոխկապակցված են, իսկ փոքր տնտեսություն ունեցող երկրներն ավելի շատ են կախված արտաքին ազդակներից: Այդ մասին ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը «Սքայ Նյուզ Արաբիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

Հարցին, թե Եվրոպայում տեղի ունեցող ներքին իրադարձությունները, Միացյալ Նահանգներում Թրամփի հաղթանակը ինչպե՞ս կարող են ազդեցություն ունենալ Հայաստանի Հանրապետության ներքաղաքական կյանքի վրա, Սարգսյանը պատասխանել է. «Այս առումով մենք որեւէ մտավախություն չունենք, որովհետեւ Միացյալ Նահանգների հետ մենք ունենք շատ լավ բարեկամական հարաբերություններ, եւ անցած 25 տարիների ընթացքում մեր հարաբերությունները զարգացել են վերընթաց ճանապարհով: Մենք հավասարաչափ լավ հարաբերություններ ունենք ինչպես Դեմոկրատական, այնպես էլ Հանրապետական կուսակցությունների հետ: Գիտեք, որ Միացյալ Նահանգներում բազմաթիվ հայեր են ապրում, ովքեր հասել են մեծ հաջողությունների, եւ Միացյալ Նահանգների կոնգրեսականներն ունեն հայ բարեկամներ, հայերն ունեն կոնգրեսական բարեկամներ՝ մարդիկ, ովքեր մաս են կազմում Միացյալ Նահանգների եւ՛ Սենատում, եւ՛ Ներկայացուցիչների պալատում ձեւավորված բարեկամական խմբերի, որոնց հետ մեր հարաբերությունները մշտապես լավ են»:

Սարգսյանը նշել է, թե որեւէ էական փոփոխություն հայ-ամերիկյան հարաբերություններում չի կանխագուշակում Միացյալ Նահանգների նախագահական ընտրություններից հետո: «Վստահ եմ, որ մեր հարաբերությունները լավ են զարգանալու: Մեր ներքաղաքական իրավիճակի վրա ավելի մեծ ազդեցություն ունեն այն իրադարձությունները, որ տեղի են ունենում Մերձավոր Արեւելքում, որովհետեւ Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող իրադարձություններին անմիջապես մասնակից են մեր հայրենակիցները, ովքեր ապրում են այստեղ, եւ այս առումով, իհարկե, այս իրադարձությունները շատ ավելի զգայուն են մեզ համար»,- ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լիլիթ Մակունցն ու ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոն քննարկել են ՀՀ դիմակայունության հզորացմանն ուղղված հնարավոր ուղիները
Ապրիլին 16-ին դեսպան Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ...
ԱՄՆ-ն մեծացնում է Հայաստանին տրամադրվող աջակցությունը. USAID
Կոնգրեսի հետ գործակցությամբ, ԱՄՆ ՄԶԳ-ն կտրամադրի 33 մլն ԱՄՆ դոլարի աջակցություն Հայաստանի ժողովրդին՝ օգնելու վերջին ռազմական…
Աննա Վարդապետյանն ընդունել է ԱՄՆ պետդեպի և ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյաներին
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր...
Հայաստանը եւս 7 տարով երկարաձգեց ԱՄՆ-ի հետ զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու համաձայնագիրը
2009 թվականի մայիսի 15-ին Համաձայնագրի գործողության ժամկետը երկարաձգվել է յոթ տարի ժամկետով, որի գործողության ժամկետն ավարտվել է 2016 թվականի...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
ՄԻՊ-ը Թոդ Էդինսին է ներկայացրել բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր
Այս համատեքստում Անահիտ Մանասյանը նշել է, որ առաջին իսկ օրվանից ակտիվորեն...
Ամենաշատ