News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանն այսօր փաստորեն որեւէ հարաբերություններ չունի Անկարայի հետ։ Այդ մասին ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը «Սքայ Նյուզ Արաբիա»  հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

Հարցին, թե  ներկա դրությամբ, ինչպե՞ս կբնութագրի Երեւանի եւ Անկարայի հարաբերությունները, Սերժ Սարգսյանը պատասխանել է. «Կբնութագրեի որպես հարաբերությունների բացակայություն: Մենք այսօր փաստորեն որեւէ հարաբերություններ չունենք Անկարայի հետ, որովհետեւ, ինչպես Դուք իրավացիորեն նշեցիք, մենք մի քանի տարի առաջ հանդես եկանք նախաձեռնությամբ՝ Թուրքիայի հետ հաստատել հարաբերություններ առանց որեւէ նախապայմանի: Տեւական բանակցություններից հետո մենք Շվեյցարիայում փաստաթուղթ ստորագրեցինք, ընդ որում փաստաթղթի ստորագրմանը ներկա էին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ երկրների արտգործնախարարները՝ գրեթե ամբողջական կազմով: Նրանք վկա էին այդ փաստաթղթի ստորագրմանը»,- ասել է Սարգսյանը:

Նրա խոսքով, այդ փաստաթուղթը ենթադրում էր վավերացում ազգային խորհրդարանների կողմից: «Սակայն, ցավոք սրտի, Թուրքիայի ղեկավարությունը հրաժարվեց այդ փաստաթուղթը վավերացնել: Մենք շատ ջանք էինք ներդրել, որպեսզի այդ փաստաթուղթը իրականություն դառնա: Ես մեկ շաբաթվա ընթացքում շրջել եմ գրեթե ամբողջ աշխարհով մեկ, հանդիպել հայկական սփյուռքի ներկայացուցիչների հետ՝ Լիբանանից մինչեւ Լոս Անջելես, մինչեւ Նյու Յորք, մինչեւ Դոնի Ռոստով, բայց այնուհանդերձ թուրքական ղեկավարության՝ չգիտեմ ինչ-ինչ պատճառով բռնած դիրքորոշումը բերեց նրան, որ այդ փաստաթուղթը մինչեւ հիմա այնտեղ որոշակի դարակներում է: Մենք այլեւս քայլ անելու որեւէ առիթ կամ հնարավորություն չունենք, որովհետեւ գնդակը գտնվում է թուրքերի դաշտում, եւ նրանք են, կարծում եմ, որ հիմա պետք է քայլ կատարեն»,- ասել է նախագահը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էրդողանը Հայաստանին կոչ է արել աշխատել Թուրքիայի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզի վրա
Տարածաշրջանում այժմ նոր կարգ է հաստատվում․․․
Կարելի է համոզել Էրդողանին, որ Հայաստանի հետ կարգավորումը կբացի տարածաշրջանը Թուրքիայի առջև․ «Stratfor»-ի վերլուծաբան
Նրա խոսքով՝ այս հարցն ավելի արդիական կդառնա, եթե Թուրքիայում քաղաքական փոփոխություններ լինեն...
«Հրապարակ». Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը
Մենք հետաքրքրվել էինք, թե երբ է նախատեսվում Սերդար Քըլըչի այցը Հայաստան, ինչ օրակարգով է թուրք...
Սա ծուղակ է, Թուրքիան ցանկանում է` այս հարցը քննարկման առարկա դառնա. Էդմոն Մարուքյան
Հայոց Ցեղասպանությունը ճանաչված փաստ է գիտական, ակադեմիական, քաղաքական մակարդակներում, 30-ից...
Հույս ունեմ՝ Հայաստանի եւ Թուրքիայի բանագնացնել Ռուբինյանը եւ Քըլըչը մոտ ապագայում կհանդիպեն. Կլաար
Շփվելով և՛ պարոն Ռուբինյանի, և՛ պարոն Քըլըչի հետ, ես երկու կողմից էլ լսել եմ շահագրգռվածություն՝ այս ուղղությամբ առաջընթաց ունենալու վերաբերյալ...
Զարեհ Սինանյանն ու Արա Գոչունյանը խոսել են Թուրքիայի հայ համայնքի իրավիճակի և խնդիրների մասին
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Ստամբուլի «Ժամանակ»...
Ամենաշատ