News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ֆիջիի վարչապետ Ֆրենկ Բայնիմարաման, որը ՄԱԿ՝ կլիմայի փոփոխության հարցերով հաջորդ գիտաժողովի նախագահ է ընտրվել, դիմել է ԱՄՆ–ին՝ կոչ անելով փրկել Խաղաղ օվկիանոսի կղզիները գլոբալ տաքացման հետեւանքներից, փոխանցում է BBC–ն։

Բայնիմարաման հայտարարել է, որ կղզիները ԱՄՆ օգնության կարիքն ունեն այնքան շատ, որքան Երկրորդ համաշխարհային պատերազմի տարինբերին։ Քաղաքական գործիչը ելույթ է ունեցել կլիմայի  հարցերով միջազգային բանակցությունների ժամանակ։

Նա նշել է, որ կլիմայի փոփոխությունները մտացածին չեն, ինչպես պնդում է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը։ Ֆիջիի ղեկավարը օգտվել է այդ հնարավորությունից եւ դիմել Թրամփին՝ կոչ անելով հրաժարվել կլիմայի խնդիրների հարցում սկեպտիցիզմից։

Նա նաեւ դիմել է ԱՄՆ բնակիչներին՝ խնդրելով օգնության գալ կղզիների բնակիչներին, որոնք ծովերի մակարդակի բարձրացման պատճառով ոչնչացման վտանգի տակ են հայտնվել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ