News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մոտ ապագայում հայ-ամերիկյան հարաբերություններում խոշոր զարգացումներ են սպասվում: Այդ մասին «Ամերիկայի Ձայն»-ին ասել է ԱՄՆ-ի կոնգրեսական, հայկական ծագում ունեցող Ջեքի Սփիրը:

«Կարծում եմ, Միացյալ Նահանգների եւ Հայաստանի հարաբերություններն առավել ընդլայնվելու եւ նոր բնագավառներ ներգրավելու հսկայական ներուժ ունեն»,- ասել է նա:

Սպառողական վարկեր առանց գրավի մինչև 2,000,000 ՀՀ դրամ

Մինչև դեկտեմբերի 30-ը «Մինչև 2,000,000 ՀՀ դրամ առանց գրավի սպառողական վարկերը» տրամադրվում են ավելի ցածր՝ ընդամենը 19-21% տարեկան տոկոսադրույքով:

Որպես Կոնգրեսում Հայաստանի հետ բարեկամության խմբի համանախագահ, Ջեքի Սփիրը 2017-ին նախատեսում է բազմաթիվ ծրագրեր իրականացնել. «Մոտ ապագայում Հայաստանի դեսպանի հետ համագործակցությամբ մենք նախատեսում ենք կոնգրեսականների մեծ պատվիրակության այց կազմակերպել Հայաստան»:

Օրակարգում է Միացյալ Նահանգների եւ Հայաստանի միջեւ նոր քույր քաղաքների հռչակումն ու Երեւան-Լոս Անջելես ուղիղ չվերթի բացումը. «Ես ցանկանում եմ, որ Լոս Անջելեսից Երեւան ուղիղ չվերթ բացվի նաեւ անձնական նկատառումներից, քանի որ համոզված եմ, որ հաջորդ տարվա ընթացքում մեկ անգամ չէ, որ Հայաստան եմ այցելելու»:

Սակայն հայ-ամերիկյան հարաբերությունների ոլորտում կարեւորագույն խնդիրը, որը կոնգրեսական Սփիրը հույս ունի լուծել 2017 թվականին, Հայաստանին Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի օգնության վերականգնում է.

«Այս հարցում ես Հայաստանի օգնության կարիքն ունեմ: Մենք ցանկանում ենք Հայաստան վերադարձնել Հազարամյակի մարտահրավերների կորպորացիայի դրամաշնորհնրեը: Դա լուրջ գումարներ են Հայաստանի համար եւ որքան խորը զարգանա ժողովրդավարությունը Հայաստանում, այնքան մեծ է այդ օգնության Հայաստանին տրամադրելու հավանականությունը»:

Հատուկ նշանակություն անհրաժեշտ է հատկացնել նաեւ տնտեսական հարաբերությունների զարգացմանը: Սակայն, եթե նախկինում տնտեսական համագործակցությունը հիմնականում առեւտրի եւ ներդրումների վրա էր կենտրոնացած, տեխնոլոգիական նոր դարում անհրաժեշտ է զարգացնել գիտատեխնիկական կապերը, նշում է կոնգրեսականը. «Ցանկալի է փոխադարձ հարաբերություններ զարգացնել Սիլիկոնե հովտի եւ Հայաստանի միջեւ, որպեսզի հայ մասնագետները այցելեն, լինի իրական գիտելիքի փոխանակում»:

Ջեքի Սփիրի խոսքով, եթե նախկինում հայ-ամերիկյան հարաբերությունները զարգացան բարձրագույն կետին էին հասել 20-րդ դարի սկզբում, երբ դեսպան Մորգենթաուն փորձում էր հակազդել Հայոց ցեղասպանությանը, ապա նոր դարում անհրաժեշտ է նոր հեռանկարների հասնել. «Ես անհրաժեշտ եմ համարում շատ ավելի ամուր հարաբերություններ հաստատել Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ»:

Կոնգրեսական Սփիրի խոսքով, այսօր առավել քան երբեւէ հզոր է Միացյալ Նահանգների հայ համայնքը եւ Երեւանը Վաշինգտոնում ունի զորեղ դեսպան: Այդ հնարավորություններից անհրաժեշտ է օգտվել երկու կողմերին՝ զարգացնելով հարաբերությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
«Փաստ». Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից
ԱՄՆ Պետքարտուղարությունը հրապարակեց մարդու իրավունքների մասին տարեկան զեկույցը՝ շեշտելով, որ...
Դեսպան Մակունցը Վաշինգտոնի Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին
Հանդիպման ընթացքում դեսպանը ուսանողներին է ներկայացրել ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության աշխատանքները, ՀՀ...
Մհեր Գրիգորյանն ու ԱՄՆ դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերրիկյան երկկողմ օրակարգի հարցերը...
Վաշինգտոնում շարունակվել են ՀՀ ՖՆ պատվիրակության հանդիպումները միջազգային գործընկերների հետ
Նախորդ շաբաթ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) և Համաշխարհային...
Պետքարտուղարությունը հերքել է Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու փաստաթղթի ստորագրման մասին տեղեկությունը
Անվտանգության հարցեր օրակարգում չեն եղել...
Ամենաշատ