News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի 62-րդ ամենամյա նստաշրջանի ժամանակ Ստամբուլում հայ պատգամավոր Կորյուն Նահապետյանն իր հարցով զայրացրել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուին: Թուրքական «Հուրիեթ» պարբերականի փոխանցմամբ՝ Կորյուն Նահապետյանը նիստի ժամանակ հարց ուղղելով Չավուշօղլուին, հայտարարել է, որ Թուրքիան աջակցում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը:

Կորյուն Նահապետյանը Չավուշօղլուին ուղղած իր հարցում մասնավորապես ասել է. «Թուրքիան, ձեւացնելով, թե կռվում է ահաբեկիչների դեմ, իրականում սպանում է քրդերին` աջակցելով «Իսլամական պետություն» խմբավորմանը: Ակնհայտ է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում պաշտոնական Անկարայի ցանկացած միջամտություն միայն կվնասի դրան` Թուրքիայի միակողմանի դիրքորոշման եւ ցանկացած գնով Ադրբեջանին աջակցելու միտման պատճառով: Ադրբեջանի կողմից ԼՂ շփման գծում ապրիլի 2-5-ը սադրած իրադարձությունները եւ Թուրքիայի կողմից արված սադրիչ հայտարարությունը դրա վառ ապացույցն են: Այս պահին Թուրքիան իր զորքերն է տեղակայել երեք հարեւան երկրում` դրանցից յուրաքանչյուրի դեպքում առանց տվյալ երկրի կառավարության համաձայնության: Իմ հարցն է` ինչպես է Թուրքիան տեսնում իր հարեւանների հետ հարաբերությունների հետագա զարգացումը»:

Ի պատասխան հայ պատգամավորի հնչեցրած հարցի` Թուրքիայի արտգործնախարարը ասել է, թե իրենք կողմ են Իրաքի եւ Սիրիայի տարածքային ամբողջականությանը: Նա մեղադրել է հայկական կողմին` իբր անարդար լինելու մեջ` ասելով. «Մենք կարող ենք տարբեր տեսակետներ ունենալ` Դուք Հայաստանից եք, ես թուրք եմ: Սակայն նախ եւ առաջ անհրաժեշտ է արդար լինել: Մանավանդ, եթե քաղաքական գործիչներ ենք: Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում երկար տարիներ տեսել եմ, որ դժբախտաբար մեր հայ գործընկերները երբեք արդար չեն լինում: Ինչպե՞ս եք ասում, որ մենք աջակցում ենք ԻՊ-ին»:

Չավուշօղլուն արդարացել է` նշելով, որ Թուրքիան ձերբակալել եւ սպանել է մեծ թվով ԻՊ զինյալների` այդ հարցում օգնելով նաեւ եվրոպական երկրներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էրդողանը Հայաստանին կոչ է արել աշխատել Թուրքիայի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզի վրա
Տարածաշրջանում այժմ նոր կարգ է հաստատվում․․․
Կարելի է համոզել Էրդողանին, որ Հայաստանի հետ կարգավորումը կբացի տարածաշրջանը Թուրքիայի առջև․ «Stratfor»-ի վերլուծաբան
Նրա խոսքով՝ այս հարցն ավելի արդիական կդառնա, եթե Թուրքիայում քաղաքական փոփոխություններ լինեն...
«Հրապարակ». Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը
Մենք հետաքրքրվել էինք, թե երբ է նախատեսվում Սերդար Քըլըչի այցը Հայաստան, ինչ օրակարգով է թուրք...
Սա ծուղակ է, Թուրքիան ցանկանում է` այս հարցը քննարկման առարկա դառնա. Էդմոն Մարուքյան
Հայոց Ցեղասպանությունը ճանաչված փաստ է գիտական, ակադեմիական, քաղաքական մակարդակներում, 30-ից...
Հույս ունեմ՝ Հայաստանի եւ Թուրքիայի բանագնացնել Ռուբինյանը եւ Քըլըչը մոտ ապագայում կհանդիպեն. Կլաար
Շփվելով և՛ պարոն Ռուբինյանի, և՛ պարոն Քըլըչի հետ, ես երկու կողմից էլ լսել եմ շահագրգռվածություն՝ այս ուղղությամբ առաջընթաց ունենալու վերաբերյալ...
Զարեհ Սինանյանն ու Արա Գոչունյանը խոսել են Թուրքիայի հայ համայնքի իրավիճակի և խնդիրների մասին
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Ստամբուլի «Ժամանակ»...
Ամենաշատ