News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը կոչ է անում Վանաձորի ավագանու ոչ իշխանական ուժերին բոյկոտելու փոխարեն  գումարել ավագանու նիստ,  հակառակ դեպքում, եթե լցվեց լոռեցիների համբերության բաժակը, նրանք վտանգավոր կդառնան: 

 NEWS.am-ի հետ զրույցում պատգամավորը պնդեց, որ ավագանու անդամները կուսակցականներ չեն, անհատներ են, որոնք հեռու են երեւանյան ինտրիգներից, իսկ ԲՀԿ,  «Լուսավոր Հայաստան» եւ  «Հայկական վերածնունդ» դաշինքը նրանց օգտագործելով` փորձում  է պահել ընդդիմադիր դեմքը:

«Ես պարզապես հորդորում եմ այդ քաղաքական ուժերին, որոնք միմյանց հետ որեւէ աղերս չունեն եւ ինչ-որ նպատակի շուրջ վանաձորցիների բնականոն աշխատանքը խարխլելու համար, իրենց դեմքը պահելու համար երեւանյան ինտրիգները ցանկանում են տեղափոխել Վանաձոր, հրաժարվեն իրենց այդ մոտեցումից։ Վանաձորցիները ավագանու անդամների ճնշող մեծամասնությունը կապ չունի իրենց կուսակցության հետ: Վանաձորցիները այսքան չեն հանդուրժի, ճիշտ է, լոռեցիները միամիտ են, բայց երբ համբերության բաժակը լցվում է, լոռեցիների  հետ վտանգավոր է»,-ասաց վանաձորցի Վահրամ Բաղդասարյանը:

Հարցին` ի՞նչ կանեն վանաձորցիները՝ վտանգավոր դառնալու դեպքում, Բաղդասարյանը պատասխանեց` պահանջելու են շարունակել ավագանու նիստերը: Թե ինչ մեթոդներով, նա դժվարացավ նշել:

«Վանաձորցիները, ում որ ձայն են տվել, պետք է ստիպեն, որ գնան ավագանու նիստերը շարունակեն, իրենց ընդդիմադիր դեմքը թող պահեն, բայց բյուջեին չվնասեն: Ի՞նչ է նշանակում ընդդիմություն, ես էնտեղ ընդդիմություն չեմ տեսնում: Այնտեղ յուրաքանչյուրը անհատ քվեարկող է,  ժողովուրդը ձայն է տվել մարդկանց, ոչ թե կուսակցություններին»:

 ՀՀԿ-ական պատգամավորը անլուրջ է համարում  «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար, պատգամավոր Էդմոն Մարուքյանի պնդումը, որ բոյկոտը շարունակվելու է մինչեւ որ  ՀՀԿ-ական քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը հրաժարական կտա:  

«Այնտեղ ՕԵԿ կամ մյուս քաղաքական ուժերի հետ գործ չունենք, անհատ  ավագանու անդամներ կան, որոնց ձայն են տվել վանաձորցիները եւ կպահանջեն, որ իրեն շահերը պաշտպանեն ավագանու նիստում: Չի կայանա նիստերը, թող այդ քաղաքը այդպես էլ մնա առանց բյուջեի, ձյուն կգա աղբահանություն չի լինի, փոսալցում չի լինի…. Նորից եմ կրկնում`  այդ մարդիկ կապ չունեն քաղաքական խաղերի հետ, բացարձակ կապ չունեն իրենց կուսակցությունների հետ», ասաց ՀՀԿ-ական պատգամավորը։

 Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ի Վանաձորի ավագանու ընտրություններում ոչ իշխանական ուժերը («Լուսավոր Հայաստան», «ԲՀԿ, «Հայկական վերածնունդ»), միասին ստացել են 18 մանդատ, իսկ ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն միասին՝ 15 մանդատ, սակայն քաղաքապետ է ընտրվել ՀՀԿ-ի թեկնածու Մամիկոն Ասլանյանը՝ ստանալով 19 քվե։ Այսինքն ոչ իշխանական ուժերից 4 մարդ՝ խախտելով պայմանավորվածությունը, գաղտնի քվեարկության ժամանակ ձայն է տվել ՀՀԿ-ի թեկնածուին։ Ներկայումս «Լուսավոր Հայաստան», «Հայկական վերածնունդ» եւ  «Բարգավաճ  Հայաստան»  դաշինքը բոյկոտում է ավագանու նիստերը, մինչեւ բացահայտվեն այն անձինք, որոնք դավաճանել են ստորագրված համաձայնագրին եւ  քվերակել իշխող ուժի թեկնածուի օգտին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իմ անունից տարածվում են կեղծ տեղեկություններ. Լեւոն Քոչարյան
Այս ամենի նպատակը մարդկանց մոլորեցնելն է: Խնդրում եմ եղեք ուշադիր եւ հետեւեք իմ պաշտոնական էջերին...
«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են
Երեկ փորձեցինք վարչապետի խոսնակից տեղեկանալ՝ նախատեսվո՞ւմ է արդյոք Տավուշ այց, ինչպեսեւ խոստացել...
«Ժողովուրդ». Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք
Այս հիմնադրամին ամեն տարի ՀՀ կառավարության որոշմամբ պարբերաբար փոխանցվել են միլիոնավոր դոլարներ...
«Հրապարակ». Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում
Ակնհայտ է, որ ընտանիքիս անդամներին հետապնդելով՝ փորձում են ինձ վրա ճնշում բանեցնել, որը չի ստացվի, սա ո՛չ...
«Իրավունք». Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել
Հրահանգել է, որ պարտադիր հանդիպումներ ունենան արցախահայերի հետ ու համոզեն, որ սուս նստելու դեպքում...
«Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞
Խոսքը, մասնավորապես, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի մասին է, որի ղեկավարը ներկայում Դավիթ...
Ամենաշատ