News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Արարատի մարզի Վանաշեն գյուղում դեռեւս չպարզված հանգամանքներում մահացած 13-ամյա երեխայի ընտանիքն ապրում է սոցիալապես ծանր պայմաններում: Այս մասին NEWS.am-ին ասաց Վանաշենի գյուղապետ Արտաշես Գրիգորյանը, որի համագյուղացին է մահացած երեխան:

«Տատիկն ու մայրն առողջական խնդիրներ ունեն, կարելի է ասել՝ երեխան էր նրանց պահում, շատ աշխատասեր երեխա էր, խելոք, աշխույժ: Թե ինչ է տեղի ունեցել, մեզ համար էլ է անհասկանալի: Գիտենք, որ մոտը փամփուշտներ են եղել, սակայն թե որտեղից, չենք իմանում: Այժմ դրանով ոստիկաններն են զբաղվում»,- ասաց գյուղապետը:

Դեպքի օրը, գյուղապետի խոսքով, 13-ամյա տղան խաղահրապարակում ընկերների հետ խաղացել է, հետո վերադարձել տուն, որից հետո էլ այդ ողբերգությունը տեղի է ունեցել:

Հիշեցնենք, որ Ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ կենտրոն նոյեմբերի 20-ին երեկոյան ահազանգ է ստացվել, որ Վանաշեն գյուղի տներից մեկում երեխայի դի կա։ Ոստիկաններին եւ քննիչներին երեխայի տատը հայտնել է, որ երեխան ձեռքին ինչ-որ փամփուշտներ եկել է տուն, հետո դուրս եկել եւ  դուրս գալուց հետո տատը պայթյուն է լսել, որից հետո դուրս գալով՝ երեխային հայտնաբերել է մահացած։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սիսիանում նռնակի պայթյունից մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը․ նախաձեռնվել է քրվարույթ
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի...
Հեռախոսով հայհոյել են իրար, հետո վիճաբանել, որի ժամանակ 42-ամյա տղամարդը առարկայով հարվածել, սպանել է համաքաղաքացուն
2024 թվականի մայիսի 1-ին՝ ժամը 23։20-ին, ահազանգ է ստացվել, որ նշված հասցեից անգիտակից վիճակում, «կրծքավանդակի...
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Ապրիլի 30-ին Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները տեղեկություն...
Բեռլինի գործարաններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել
Այս պահին հրշեջ-փրկարարները սուր ծխի պատճառով չեն կարողանում մուտք գործել արտադրական օբյեկտի տարածք...
Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. Վարդապետյան
Հիշեցնենք՝ համացանցում նախորդ տարի տեսանյութ էր տարածվել, որտեղ կինը ֆիզիկական բռնության էր ենթարկում անչափահաս աղջիկ երեխայի, հարվածում…
Երևան-Իջևան ճանապարհին «Renault»-ն դուրս է եկել ճանապարհից և բախվել հողաթմբին. կան վիրավորներ
Մայիսի 3-ին, ժամը 13:32-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության...
Ամենաշատ