News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Եթե Երեւանի քաղաքապետարանի գործառույթների շրջանակում որոշ թույլտվությունների տրամադրման  ժամանակ քաղաքացիներին ուղղորդում են վճարումներ կատարել «Երեւան» հիմնադրամին, վերջիններս կարող են այդ մասին ահազանգել Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի վերահսկողության վարչության պետ Արմեն Սիմոնյանին՝ զանգահարելով բջջայինի հեռախոսահամարին:

Քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանն այդ առնչությամբ ասել է. «Այդպիսի խոսակցությունները մեծապես կարող են վնասել պոտենցիալ ներդրողների ներգրավմանը, ովքեր կարող են ուղղակի ձեռնպահ մնալ՝ մտածելով, որ բացի ներդրումներ կատարելուց, ստիպված են լինելու նաեւ պարտադրված հանգանակություն կատարել: Մինչդեռ ցանկացած հանգանակություն պետք է լինի կամավորության սկզբունքով, այլ ոչ թե պարտադրված: Նման ուղղորդումները, եթե այդպիսիք իրոք կան, ուղղակի անընդունելի են եւ ստվեր են գցում թե՛ հիմնադրամի գործունեության վրա եւ թե՛ բոլոր այն նվիրատուների, որոնք տարիներ շարունակ մեծ սիրով ու պատրաստակամությամբ իրենց նվիրատվություններով մասնակցություն են ունենում մայրաքաղաքի զարգացման տարբեր ծրագրերին: Ըստ այդմ, մեր համաքաղաքացիներին կհորդորեմ ուղղորդումների դեպքում Երեւանի քաղաքապետարանի «Թեժ գիծ» ծառայության միջոցով տեղյակ պահել մեզ այդ մասին: Բացի այդ, հրապարակեք նաեւ աշխատակազմի վերահսկողության վարչության պետի՝ Արմեն Սիմոնյանի բջջայինի հեռախոսահամարը, որպեսզի հարկ եղած դեպքում քաղաքացին կարողանա անմիջական կապ հաստատել հենց ահազանգերն ստուգող օղակի պատասխանատուի հետ»:

Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի վերահսկողության վարչության պետ Արմեն Սիմոնյանի բջջայինի հեռախոսահամարն է 098-16-66-61:

Տպել
Ամենաշատ