News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության բանակցությունների արգելակման ֆոնին Անկարան խորհրդածում է Ռուսաստանի եւ Չինաստանի հետ մերձենալու քաղաքականության հեռանկարների շուրջ: Այս մասին հայտնում է Die Welt-ը:

Թուրքիայի նախագահի խոսքով՝ երկիրը մտադիր չէ «ցանկացած գնով» հասնել ԵՄ-ին անդամակցությանը: «Դրա փոխարեն, Թուրքիան կարող է միանալ Շանհայյան համագործակցության կազմակերպությանը՝ Ռուսաստանի եւ Չինաստանի հետ միասին դառնալով ՇՀԿ անդամ»,- Ուզբեկստան կատարած այցից հետո լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Էրդողանը:
2001 թվականին որպես տարածաշրջանային պաշտպանական դաշինք հիմնադրված այս կազմակերպությունում Թուրքիան եւ Բելառուսը բանակցությունների արդյունքներով արդեն գործընկերոջ կարգավիճակ ունեն՝ առանց քվեարկությանը մասնակցելու իրավունքի, նշել է պարբերականը:
«ԵՄ-ի եւ Թուրքիայի միջեւ անդամակցության բանակցությունները վաղուց փակուղի են մտել: Ընդամենը մի քանի օր առաջ է Էրդողանը Բրյուսելից պահանջել մինչեւ ընթացիկ տարվա վերջ կողմնորոշվել բանակցությունները վերջնականապես դադարեցնելու ուղղությամբ, հակառակ դեպքում խոստացել է հանրաքվե անցկացնել՝ իմանալու համար, թե Եվրամիություն մտնելու մասին ինչ են մտածում երկրի քաղաքացիները»,- նշված է պարբերականում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ